ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Ուրբաթ Ռիփորթըր». – Պարոն նախագահ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշեցիք, որ 1996 թվականից հետո չի եղել մի ընտրություն, որը չի կեղծվել։
- Ոչ, ոչ, կխնդրեմ ուշադիր լինել։ Ձեր հարցի մեջ կեղծիք է պարունակվում։ Ես ասել եմ՝ 96 թվականից մինչեւ այսօր չեն եղել անաղմուկ ընտրություններ, բոլոր ընտրությունները եղել են աղմկոտ։ Եւ բացատրել եմ, թե ինչու։ Բացատրել եմ, որ դա գալիս է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից։ Ինչպիսի ընտրություններ էլ լինեն, եթե հանձնաժողովները ձեւավորված են բազմակուսակցական սկզբունքով,  |