|
|
|
|
|
|
Enter your E-mail address:
|
|
| |
 |
|
| |
|
|
Սիրելի հայրենակիցներ, Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ
համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու
որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ: Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի
Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են
տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին,
որոնք,  |
|
|
Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ, Ցավոք, ես ձեզ չեմ տեսնում, լույսն ինձ խանգարում է, բայց համարեք, որ ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ առանձին առանձին: Այսպիսի բազմամարդ հանրահավաք Հայաստանում չի եղել 1988 թվականից հետո:
Դուք նույնքան էիք 1988 թվականի նոյեմբերի 7 ին այս հրապարակում,
համաշխարհային ճիվաղի ահարկու հայացքի ներքո, եւ դուք չվախեցաք այդ
հայացքից: Այն ժամանակ դուք հավաքվել էիք թոթափելու տոտալիտարիզմի լուծը, վերագտնելու ձեր ազատությունն ու անկախությունը:  |
|
|
Սիրելի հայրենակիցներ, Անցյալ տարվա ամանորյա մաղթանքում ես հույս էի հայտնել, որ 1995 թվականը
կդառնա մեր ժողովրդի հոգսերի թեթեւացման եւ անկախ պետականության շոշափելի
արգասիքների դրսեւորման տարի: Այսօր ես խորին գոհունակությամբ այդ հույսը լիովին արդարացված կարող եմ
համարել: 1995 թվականն, ի տարբերություն անկախության նախորդ տարիների,
իսկապես եղավ բեկումնային՝ տնտեսության բնագավառում առկա դրական
միտումների ամրապնդման, դրամի արժեքի եւ գների համակարգի կայունացման,
արտաքին առեւտրի աշխուժացման,  |
|
|
Մեծարգո նախագահ, Մեծարգո պատվիրակներ, Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով
ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ
խոստովանության բնական միջավայրը: Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ
հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր: Պարզապես ես ուզում եմ
համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ
պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական
միտքը:  |
|
|
Մեծարգո նախագահ, Մեծարգո պատգամավորներ, Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին,
որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում
տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական
տեսակետներից:
Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները: Այսպես. 1991 թվական.
 |
|
|
Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ
ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն
է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում.
սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն: Կա՞ արդյոք ավելի
ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ
մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով: Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ  |
|
|
Սիրելի հայրենակիցներ, Մեծարգո հյուրեր, Շնորհավորելով ձեզ հայ ժողովրդի ազգային մեծագույն տոնի առթիվ՝ սկզբից
եւեթ ուզում եմ շեշտել Անկախության երրորդ տարելիցի խորհրդանշական իմաստը.
երեք տարին, իհարկե, կարճ ժամանակ է որեւէ երկրի կայացման ճանապարհին,
բայց մեր դեպքում պարունակում է հատուկ խորհուրդ, քանի որ արդեն իսկ
ավելին է, քան տեւել է Հայաստանի առաջին հանրապետության կյանքը: Այլոց թերեւս այդպես էլ մինչեւ վերջ անհասկանալի մնալու դատապարտված կամ
աննշան թվացող այս իրողությունը, դժվար  |
|
|
Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,
Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի
երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝
Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին:
Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ
ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային
արժեքների 
|
|
| |
|
|