Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
1991-1993
Քո կարծիքը
 ЕГО ПОБЕДА НАША ПОБЕДА, НАША ПОБЕДА ЕГО ПОБЕДА  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ - 16 դեկտեմբերի, 1992

Մեծարգո պարոն նախագահ,


Մեծարգո պատգամավորներ,


Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական‑քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ‑տնտեսական իրավիճակի գնահատականի եւ տնտեսության կայունացման ու զարգացման ուրվագծվող միտումների վրա:


Համակարգային ու աշխարհաքաղաքական արմատական շրջադարձերը, նոր իրավիճակում կառավարման համակարգերի արագ վերափոխման ու ճկուն աշխատանքի ապահովման դժվարությունները, տարիներ շարունակ կուտակված խնդիրների անհետաձգելի լուծման պահանջները հանրապետությունում համընդգրկուն բնույթ են հաղորդել ճգնաժամային երեւույթներին:


Հանրապետության ներկա սոցիալ‑տնտեսական իրավիճակը բնութագրվում է արտադրության ֆիզիկական ծավալների կտրուկ անկումով, էներգետիկ ռեսուրսների ծայրահեղ անբավարարությամբ, վերարտադրության պրոցեսը կազմալուծելու դատապարտող ինվեստիցիոն քաղցով, հումքի եւ պատրաստի արտադրանքների շուկայի զգալի կորստով, քայքայված ֆինանսական տնտեսությամբ, արտադրության կառուցվածքային վերափոխման անբավարար տեմպերով, աղետի գոտու եւ փախստականների խնդրի սրությամբ, սահմանամերձ շրջաններում ստեղծված ծանր կացությամբ, ժողովրդական լայն զանգվածների սոցիալական անպաշտպանվածությամբ, գիտատեխնիկական պոտենցիալի կազմալուծման միտումներով, իշխանության ու կառավարման մարմինների դեռեւս անբավարար կառուցվածքային ներդաշնակությամբ, կառավարման համակարգում գոյություն ունեցող օրենսդրական մեծաթիվ հակասություններով, նոր տնտեսական հարաբերությունների ծավալման համար անհրաժեշտ իրավական դաշտի բացակայությամբ:


Տնտեսական համակարգի կայունացման վրա հսկայական բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն շրջափակումը, հանրապետությանը պատկանող բեռների ուղղակի կողոպուտն ու թալանը հարեւան հանրապետություններում, էներգետիկայում ստեղծված աղետալի իրավիճակը, այլեւ, մասնավորապես նաեւ դրանցով պայմանավորված, վճարման հաշվեկշռի եւ բյուջեի հսկայական դեֆիցիտը, վճարունակ պահանջարկի ճգնաժամը, ինվեստիցիոն սովը, սպառողական միտումների ուժեղացումն ու վերարտադրական շղթայի խաթարման իրական վտանգը:


Իրավիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե անգամ ամբողջությամբ բացառենք արտաքին քաղաքական գործոնի եւ դրանով պայմանավորված շրջափակումների ազդեցությունը, ապա միայն համակարգային փոփոխությունների` նախկին Միության քաղաքական‑տնտեսական կառույցների փլուզման հետեւանքով հանրապետություններում անխուսափելի տնտեսական անկումը 1992 թվականին պիտի կազմեր 11–31 տոկոս: Դրա անառարկելի վկայությունն է մասնավորապես այն փաստը, որ նախորդ ինը ամիսների արդյունքներով Ռուսաստանում տնտեսական անկումը կազմել է 17,6, իսկ Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոլդովայում` 23–28 տոկոս: Բնականաբար, տարբեր հանրապետություններում իրավիճակի բարդության աստիճանը պայմանավորված է նաեւ մի շարք այլ գործոններով, որոնց թվում հատկապես կարեւորվում են արտադրության ներքին կոոպերացիայի աստիճանը, սեփական հումքային ռեսուրսներով ապահովվածությունը, մասնագիտացված ճյուղերի մոնոպոլ դերը նախկին ԽՍՀՄ շուկայում, վերամշակող եւ արդյունահանող արդյունաբերության հարաբերակցությունը, կոնվերսիայի ենթակա արդյունաբերության բաժինը արտադրության ընդհանուր ծավալում, սննդամթերքի նկատմամբ պահանջը սեփական ռեսուրսներով բավարարելու մակարդակը, անցյալից կուտակված տնտեսական խնդիրների սրվածության աստիճանը, տնտեսական համակարգում գոյություն ունեցող անհամամասնությունները եւ այլն:


Հայաստանի Հանրապետության համար այս գործոններից շատերը տնտեսության անկման լուրջ ազդակ հանդիսացան: Տնտեսության անկումը գերազանցեց 50 տոկոսի սահմանագիծը` արդյունաբերության գծով 9 ամսում կազմելով 50,8 տոկոս:


Սա այն պրոցեսների կտրուկ սրումն էր տնտեսության մեջ, որոնք սկիզբ էին առել դեռեւս երկրաշարժից առաջ, 1980‑ական թվականների երկրորդ կեսին: Սկսած 1986 թվականից` արդյունաբերական արտադրության բնագավառում միջին տարեկան անկումն արդեն կազմում էր 0,1 տոկոս: 1987 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ազգային եկամուտը նվազել էր 0,6, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով` 2 տոկոսային կետով: Էապես հասունացել էր տնտեսության կառուցվածքային վերափոխումների, հաստոցային պարկի նորացման, կոնվերսիայի խելամիտ իրականացման, տնտեսական հարաբերությունների արմատական վերափոխման խնդիրը:


Այս հարցերը Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեին, քանի որ նախ` հանրապետության արդյունաբերության համար անհրաժեշտ հումքանյութական ռեսուրսների պահանջի 85–90 տոկոսը եւ սպառողական պահանջարկի 2/3‑ը ապահովվում են ներմուծման հաշվին, եւ երկրորդ` իռացիոնալ տնտեսական կառուցվածքի պատճառով թողարկվող արտադրանքի մեջ վերջնական արտադրանքի բաժինը կազմում է ընդամենը 20–25 տոկոս: Բնականաբար, այս երեւույթները ցցուն ձեւով բացահայտվեցին եւ ամբողջ թափով իրենց զգացնել տվին անկախ տնտեսական համակարգի անցնելու պարագաներում:


Վիճակագրության պետական վարչության եւ անկախ փորձագետների հաշվարկներով՝ հանրապետությունում արդյունաբերական արտադրության ծավալների կրճատումը (50,8 տոկոս) առաջին հերթին պայմանավորված է շրջափակման գործոնով, որին 50,8 տոկոսից բաժին է ընկնում 26‑ը` կամ ընդհանուր անկման մոտ 50 տոկոսը: Նախկին տնտեսական համակարգի փլուզման եւ վերոհիշյալ գործոնների ազդեցությանը բաժին է ընկնում 14,2 կամ ընդհանուր անկման մոտ 28 տոկոսը:


Գործնական տնտեսական քաղաքականության գերագույն խնդիրը բնականաբար պետք է լիներ այս գործոններին հակազդող մեխանիզմների մշակումը: Պարզ է, իհարկե, որ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ: Սակայն պարզ է նաեւ, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ էր որոնել հակազդման արդյունավետ լծակներ:


Այդ առումով հարկադրված ենք արձանագրել, որ ընթացիկ տարում չհաջողվեց իրականացնել շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումներ: Իսկ ահա տարբեր պատճառներով տնտեսական բարեփոխումների սառեցման տարբերակի որդեգրումը պետք է համարել ուղղակի անթույլատրելի ու չափազանց վտանգավոր:


Ընդհանուր համակարգի հարկադրական իներցիայի հետեւանք էր նաեւ այն, որ դեռեւս տնտեսական բարեփոխումների ինքնուրույն բավարար դաշտ չստեղծած` մենք ստիպված էինք անցնել ազատ գների գրեթե նույն քաղաքականությանն, ինչ Ռուսաստանում: Այս քայլը թեեւ սկզբունքային եւ վճռորոշ խթան է շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման համար, սակայն ժամանակն ու հանգամանքները հնարավորություն չտվին ամբողջությամբ հաշվի առնել ու իրացնել մեր առանձնահատուկ պայմանները: Բացի այդ, կառավարությունն էական բացթողումներ ունեցավ բյուջետային ու վարկային քաղաքականության, բանկային համակարգի գործունեության կազմակերպման, արտադրության սկզբնական օղակներում կառավարման օրենսդրական նոր համակարգի ներդրման, բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել հուսալի համակարգերի արմատավորման, պետական սեկտորի գործունեության հստակ կազմակերպման հարցերում: Թերեւս չհաջողվեց լավագույնս օգտվել փլուզվող համակարգի մեզ համար առավել շահեկան հնարավորություններից:


Ազատ գների քաղաքականության իրականացումը, լինելով կարեւոր պայման նոր տնտեսական հարաբերությունների արմատավորման համար, այնուհանդերձ ծնել է նաեւ մի շարք լուրջ խնդիրներ, որոնք խելամիտ կարգավորման անհրաժեշտություն ունեն:


Գլխավոր հարցը բնակչության սոցիալական վիճակի աննախադեպ վատթարացումն է: Ապրանքների գների ու ծառայությունների սակագների ամփոփ ինդեքսի աճը տարվա հաշվարկով կազմում է մոտ 10, իսկ միջին աշխատավարձինը` 4 անգամ: Ընդհանուր կենսամակարդակի անկմանը զուգընթաց ոչ ցանկալի ու վտանգավոր երանգավորում է ստանում սոցիալական շերտավորումը, որի հետեւանքով իրավիճակի ընդհանուր ծանրությունը ոչ թե հավասարաչափ ընկնում է ամբողջ ազգաբնակչության, այլ առավել անապահով խավերի վրա:


Ուստի հրատապ անհրաժեշտություն է դառնում կանխել բնակչության վճարունակ պահանջարկի կտրուկ անկումը, հաշվեկշռել գների ու դրամական եկամուտների աճը: Հատկապես ծանր է թոշակառուների, երեխաների, հաշմանդամների, ուսանողների, բազմազավակ ընտանիքների, գործազուրկների, առողջապահության, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի աշխատողների վիճակը, որի թեթեւացումը գոնե տեսանելի ապագայում կապված է աշխատավարձերի ինդեքսավորման խիստ տարբերակված քաղաքականության իրականացման հետ:


1992 թվականին 4 փուլով կատարվել է նվազագույն աշխատավարձի ինդեքսավորում` ապահովելով 4,3 անգամ աճ: Երեխաներին տրվող բազմազան նպաստների եւ փոխհատուցման գումարների համակարգից անցում կատարվեց նպաստների վճարման միասնական համակարգի` լրացուցիչ արտոնություններ սահմանելով 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների, որբ երեխաների համար: Վերացվեց նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների միջեւ եղած տարբերությունը` նվազագույն կենսաթոշակների չափը 5 անգամ ավելացնելու հաշվին:


Ընդհանուր մոտեցումը եղել է սոցիալապես առավել անապահով խավերի համար գոնե նվազագույն կենսամինիմումի ապահովումը: Սակայն այստեղ նույնպես լուծումները դեռեւս գոհացուցիչ չեն, եւ պետք է ձեռնարկել ավելի հստակ եւ գործուն միջոցառումներ: Նախատեսվում է նաեւ ամբողջ հանրապետության մասշտաբով հստակ կանոնակարգել հումանիտար օգնության գործը, բացառելով որեւէ օրինախախտում ու չարաշահում:


Հաջորդ կնճռոտ խնդիրը հանգում է նրան, որ ազատ գների պայմաններում ձեռնարկությունները կտրուկ թուլացրել են ինվեստիցիոն ակտիվությունը: Ստեղծվել է մի վիճակ, երբ ինվեստիցիոն քաղցը ոչ միայն խափանում է անհրաժեշտ կառուցվածքային վերափոխումների իրականացումը, այլեւ արագորեն հանգեցնում արտադրողական ուժերի հյուծման:


Հայաստանում այսօր վերարտադրական պոտենցիալը չի բավարարում նույնիսկ պարզ վերարտադրության ապահովմանը: Ազգային եկամտի մոտ 90 տոկոսը հատկացվում է սպառման կարիքների բավարարմանը:

1992-12-16

Մեծարգո նախագահ,


Հարգելի գործընկերներ,


Թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5‑րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին:


Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ‑ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում  


Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով

Վեհափառ Տեր,


Մեծարգո նախագահող,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Քիչ առաջ, երբ այս պատվական լսարանի` մեր ժողովրդի արժանավորագույն ներկայացուցիչների առջեւ ես հանդիսավոր երդմամբ հավատարմություն հայտնեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նրա ազգային ու պետական շահերին - դրանք լոկ հավուր պատշաճի ազդարարված խոսքեր չէին, այլ հայ ժողովրդի դարերով փայփայած իղձերի խտացումն ու իրեղենացման արտահայտությունը:


Բախտի  


Քննարկումն ի՞նչ ցույց տվեց: Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման: Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ: Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ: Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ:


Խոսում են ժողովրդի անունից,  


Հարգելի պրեզիդենտ,


Հարգելի նախագահություն,


Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,


Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը: Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով:


Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից:


Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ:


Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է: Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության  


Հարգելի պատգամավորներ,


Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը:


Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում:


Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման:


Նման գռեհկացում եմ ես համարում  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com