Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Սպասվող իրադարձություններ
Քո կարծիքը
“Պարոն Նախագահ,Դուք շատ իմաստուն եք,մենք շատ ենք և հավատում ենք Ձեզ:Ոչ մի կերպ չթողեք,որ նորից նկարեն ընտրության արդյունքները,այլապես մեզ կմնա միայն հեռանալ մեր հայրենիքից:Աղաչում ենք Ձեզ:” -- Աշոտ comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

25 հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների հավաք

Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին։ Հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել նախագահական առաջիկա ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Հավաքում բացման խոսքով հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ Ստորեւ ներկայացնում ենք Զեյնալյանի խոսքն ամբողջությամբ. «Տիկնայք եւ պարոնայք. թերեւս ներկաներից յուրաքանչյուրը գիտակցում է, որ մենք կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առաջ եւ որպես քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ զբաղվող մարդիկ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար։

Կարծում եմ, գոնե այս դահլիճում գտնվողները երկրի այսօրվա վիճակի հետ կապված իրար համոզելու շատ բան չունեն։ Պետք էլ չէ բացատրել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե այն պայքարը, որը մենք մինչեւ այժմ շատ դեպքերում ծավալել ենք անջատ-անջատ, չբերի ակնկալվող արդյունքի։ Մենք նաեւ գիտենք, թե ինչ է հարկավոր անել արդյունքի հասնելու համար` հարկավոր է միավորվել։ Եւ այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ում համար միավորվելու մասին թեզերը ոչ թե ասուլիսային ձեւակերպում են, այլ շատ կոնկրետ, եւ անհապաղ իրագործման ենթակա խնդիր, թեկուզ այդ խնդրի լուծման համար հարկավոր լինի անել դժվար քայլեր, եւ դժվար խոսակցություն ունենալ մեր հանրության եւ ժողովրդի հետ։ Եւ չնայած միավորման առանցքը բոլորիս պատկերացմամբ գաղափարներն են, քաղաքականության մեջ ընդհանրապես եւ նախագահական ընտրություններում մասնավորապես անձերը շատ բան են որոշում։ Եւ մենք` որպես անձեր շատ բան ենք որոշում, որոշում ենք, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում մենք կունենանք միասնական թեկնածու։

Այսօր այս դահլիճում հավաքված են քաղաքական եւ հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հրապարակային, կամ էլ քաղաքական մակարդակում դրական են արտահայտվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրապարակային քաղաքական գործունեությունը վերսկսելու փաստի կապակցությամբ եւ ուղղակիորեն կամ անուղղակի պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ գործընթացի հետագա ծավալմանը։ Եւ այս հանգամանքը մեզ թույլ է տալիս մեր այսօրվա խոսակցությունը սկսել աշխատանքային մթնոլորտում։ Ինչ վերաբերում է դեռեւս ինչ-որ իմաստով հրատապ այն հարցին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահը որպես թեկնածու առաջադրվելու է, թե ոչ` կարծում ենք հարցի պատասխանը քաղաքական գործընթացներն իրենք էլ տալիս են։ Ակնհայտ է, եւ կարծում ենք ձեզնից յուրաքանչյուրը ունի նաեւ տեղեկատվություն, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումը, եւ հատկապես վերջին քայլերը իշխանական շրջանակներում խուճապին մոտիկ տրամադրություններ են առաջացնում եւ այդ տրամադրությունները վարակի նման տարածվում են։ Ակնհայտ է, որ մենք քոչարյանասերժական վարչակազմից ազատվելու բացառիկ եւ պատմական հնարավորություն ունենք, մեր պետությունը կայուն զարգացման ճանապարհի վրա դնելու, ժողովրդավարությունը որպես այլեւս անշրջելի համակարգ արձանագրելու պատմական շանս։ Կա այդ շանսը իրացնելու ընդունակ քաղաքական լիդեր, մնում է որ ձեւավորվի այդ շանսը իրացնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմ։ Եւ այդ թիմի ձեւավորման գործընթացի մեկնարկն ենք մենք ուզում այսօր ազդարարել։

Իսկ սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվել չառաջադրվելը կախված է նաեւ այստեղ ներկա յուրաքանչյուր քաղաքական, հասարակական կազմակերպությունից, եւ շատ ավելի` նրանց համագործակցելու ընդունակությունից։ Արդեն ասվել է, որ Տեր-Պետրոսյանը չի կարող լինել առանձին վերցրած քաղաքական ուժի, կամ ուժերի թեկնածու։ Բոլորս հասկանում ենք, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ. նա պետք է դառնա համաժողովրդական թեկնածու, իսկ սա հնարավոր է անել միայն ամենալայն հասարակական-քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու շնորհիվ։
Հարց կարող է ծագել` թե որն է մեր այսօրվա հավաքի նպատակը։ Առաջին նպատակը մեր հավաքականությունը, եւ նախագահական առաջիկա ընտրություններում մեր կողմնորոշվածությունը արձանագրելն է։ Երկրորդ նպատակը` որպես հավաքականություն մեր հետագա անելիքների մասին մտքեր փոխանակելը։ Եւ այս իմաստով հարկ է արձանագրել, որ ներկաներից յուրաքանչյուրը ընդհանուր գործին նպաստող ջանք է գործադրում եւ այդ ջանքերը ակնհայտորեն արդյունք են տալիս. երկրում օր օրի քաղաքական իրավիճակ է փոխվում։ Եւ հիմա իրավիճակի այդ փոփոխությունը բեկման վերածելու համար մենք պետք է կարողանանք մեր ուժերը մեկտեղելու մեխանիզմներ ձեւավորել, փոխադարձ շփման որոշակի դաշտ ստեղծել, համատեղ որոշումներ կայացնելու ձեւեր գտնել։ Նման գործառույթներն, իհարկե, լավագույնս ապահովվում են այն կառույցներում, որոնք կոչվում են նախընտրական շտաբ։ Չնայած` տվյալ դեպքում մենք պետք է խոսենք ոչ թե նախընտրական, այլ շատ ավելի մեծ եւ շատ ավելի լայն գործառույթներ ունեցող շտաբի մասին։ Եւ եթե այս գաղափարը ընդունելի լինի ներկաների համար, մեզնից յուրաքանչյուրը պետք է համարվի, պետք է ինքն իրեն համարի այդ քաղաքական շտաբի համահիմնադիր։ Եւ մենք պետք է դառնանք այն միջավայրը, որը դեպի իրեն է ձգում նորանոր ուժերի, որը գեներացնում է քաղաքական գաղափարներ, լուծում մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ։ Եւ այսպիսով` մեր թիվ մեկ խնդիրը փոխադարձ ավելի լայն շփումների անհրաժեշտությունն արձանագրելն է, եւ դրա համար պայմաններ ստեղծելը։ Կարծում եմ ճիշտ կլինի շատ կարճ ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում ունենալ որեւէ անկախ գրասենյակ, որտեղ մենք ամեն օր կարող ենք հանդիպել իրար, քննարկումներ ծավալել, եւ ուրիշ տարբեր խնդիրներ լուծել (ներկաներից շատերը իրար հետ խոսել են այս թեմայով)։ Կարեւոր է նաեւ այս պրոցեսը հանրապետության մարզեր, Երեւանի տարբեր համայնքներ տեղափոխելը։ Եւ մենք, թերեւս պետք է կարողանան մեր մարդկային ներուժի որոշակի հաշվառում իրականացնել։

Բայց սա խնդրի տեխնիկական ձեւակերպումն է. քաղաքական ձեւակերպումն այն է, որ այստեղ ներկա յուրաքանչյուրը, եւ հետագայում այս պրոցեսում ներգրավված յուրաքանչյուրը իրեն պետք է համարի ոչ միայն այդ պրոցեսի մասնակից, այլեւ այդ պրոցեսի տեր։ Մենք պետք է կարողանանք (եւ փառք Աստծո, կարծես թե դա արդեն կայացած փաստ է) մի կողմ դնել բոլոր հնարավոր անձնական հակասությունները, բոլոր հնարավոր անձնական ամբիցիաները, եւ այս պրոցեսի մեջ առաջնորդվել բացառապես մեր իսկ քաղաքացիական շահերով, որովհետեւ մենք այսօր լուծում ենք ոչ թե այն խնդիրը, թե ով կլինի մեր երկրի ապագա նախագահը, այլ այն խնդիրը, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագան։ Այսպիսով, ես առաջարկում եմ, որ մենք հավաքի անունից կոչ հղենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին առ այն, որ նա մասնակցի նախագահական առաջիկա ընտրություններին։ Նաեւ արձանագրենք, որ հավաքի մասնակից կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում ընտրությունների ընթացքում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եթե դեմ չեք, իհարկե եւ եթե քննարկման արդյունքում այլ բան չպարզվի։ Շնորհակալություն»։

Հավաքի ընթացքում ելույթ ունեցողները իրենց համաձայնությունն են արտահայտել Արտակ Զեյնալյանի առաջարկների կապակցությամբ։ Ելույթ են ունեցել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, 1992-94թթ Գորիսի քաղաքապետ, ազատամարտիկ Սամվել Հարությունյանը, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը, ԱԱՊՎ պետի նակին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Կարապետյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, «Հայաստանի ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը։ Հավաքը վարում էր 1995-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը։

2007-10-12


2009-06-11ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿ ՀԱՅՑԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ - 11.06.2009
2009-06-09ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ - 09.06.2009
2009-06-05ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՀ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ - 05.06.2009
2009-06-04ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 04.06.2009
2009-05-31ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ. Ժ. 16:50
2009-05-31ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԱՌ Ժ. 22:30
2009-05-12ԱՋԱԿՑԵՔ ՀԱԿ-ԻՆ. ՄԵՐ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
2009-04-02ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «7-Ի ԳՈՐԾԻ» ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ - 02.04.2009
2009-03-16Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱԿ ՑՈՒՑԱԿԸ - 16.03.2009
2009-01-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16 ՀՈԳՈՒ «ՆԵՐՄԱՆ» ՄԱՍԻՆ - 25.02.2009
2009-01-22ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 22.01.2009
2009-01-21ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 60-ՐԴ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՍԻՆ - 21.01.2009
2009-01-21ՌԵՊՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ - 21.01.2009
2009-01-19Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԵՆԻՏԱ ՖԵՐՐԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐԻ ՀԵՏ - 19.01.2009
2009-01-14ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 14.01.2009
2009-01-13ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «7-Ի ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ - 13.01.2009
2009-01-13ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 13.01.2008
2009-01-13ԲԱՑ ՆԱՄԱԿ Ջ. ՊՐԵՍԿՈՏԻՆ ԵՎ Ժ. ԿՈԼՈՄԲԻԵԻՆ - 13.01.2008
2009-01-08ՀԵՐՔՈՒՄ - 08.01.2009
2009-01-08«7»- Ի ԿՈՉԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ - 08.01.2009
2009-01-08ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - 08.01.2009
2008-12-28ՀՈՐԴՈՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ - 28.12.2008
2008-12-26ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍՎՈՂ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 26.12.2008
2008-12-26ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 26.12.2008
2008-12-24ՀԱԿ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ - 24.12.2008
2008-12-24ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - 26.12.2008
2008-12-23ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ - 23.12.2008
2008-12-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ - 18.12.2008
2008-12-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 18.12.2008
2008-12-17ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
2008-12-16ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «7»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - 16.12.2008
2008-12-16ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ - 16.12.2008
2008-12-13Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ - 13.12.2008
2008-12-11ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ - 11.12.2008
2008-12-10ՀԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ - 10.12.2008
2008-12-09ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
2008-11-28ՀԱԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ - 28.11.2008
2008-11-27ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-11-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
2008-11-21ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱԿ ԱՆԴԱՄ ԵՎՍ 6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ - 21.11.2008
2008-11-20ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Թ. ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԵՏ - 20.11.2008
2008-11-20ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 20.11.2008
2008-11-19Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԿ ԱՆԴԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ - 19.11.2008
2008-11-17Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ - 17.11.2008
2008-11-17ՀԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Մ. ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ - 17.11.2008
2008-11-17ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
2008-11-14ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
2008-11-12ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ - 12.11.2008
2008-11-11ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2008-11-07ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
2008-11-05ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2008-11-04ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՀԵՏ
2008-10-29ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2008-10-28ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-10-28ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԵՍ ԵՄ ՄՅՈՒՍԸ...»
2008-10-24ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՄԱՍԻՆ
2008-10-22ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ - 22.10.2008
2008-10-10ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-10-10ՀԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
2008-10-06ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ - 06.10.2008
2008-10-01ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2008-10-01ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
2008-09-23ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ
2008-09-20ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
2008-09-19ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-09-11ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ -11.09.2008
2008-09-10ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-09-09ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
2008-09-05ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 05.09.2008
2008-09-01ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2008-08-29ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-08-28ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-08-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ - 25.08.2008
2008-08-21ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
2008-08-19ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2008-08-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-08-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-08-15ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-08-13ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-08-11ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
2008-08-09ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ՀԱՐԱՎՕՍԵԹԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-08-08Քաղբանտարկյալներից Վեհափառին
2008-07-14ՀԱՆԴԻՊՈՒՄ Թ. ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԵՏ
2008-07-11ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռուդիկ Հովսեփյանի մասին
2008-07-02ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2008-06-27ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵԽԽՎ 1620 ԲԱՆԱՁԵՎԻՆ
2008-06-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԽԽՎ-Ի 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ
2008-06-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-06-25ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԵԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ
2008-06-20ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ
2008-06-18ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԽԽՎ 1609 ԲԱՆԱՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-06-17ՍՏՈՐ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
2008-06-17ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻ ՀԵՏ
2008-06-16ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՐԵՍԿՈՏԻ ԵՎ ԿՈԼՈՄԲԻԵԻ ՀԵՏ
2008-06-12ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 12.06.2008
2008-06-10ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (Սամվել Գեւորգյանի ձերբակալության մասին)
2008-06-04ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՆԳԱՐԵԼԼԻԻ ՀԵՏ
2008-06-03ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-05-30ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008-05-26ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
2008-05-22ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ` ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀ
2008-05-20ԳՈՒՅԺ. ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ
2008-05-20ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ Տ-Ն ԲՅՈՐ-ԲՈՒՔԻՔԻՈՅԻ ՀԵՏ
2008-05-08ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՉԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ
2008-05-02ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008-04-26ԿԱՅԱՑԱՎ ՔՍՂԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
2008-03-11ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ
2008-03-05ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԴ 05.03.2008 ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ
2008-03-04ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Դ. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ - 04.03.2008
2008-03-03ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 03.03.2008
2008-03-03ՀԱՆԴԻՊՈՒՄ Հ. ԹԱԼՎԻՏԻԵԻ ԵՎ Պ. ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ - 03.03.2008
2008-03-02ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 02.03.2008
2008-03-01ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 01.03.2008
2008-03-01ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ Է ԲԻՐՏ ՈՒԺ - 01.03.2008
2008-02-25ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՅԱՆ ԿՈՒԲԻՇԻ ՀԵՏ
2008-02-24ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
2008-02-24ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
2008-02-24ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2008-02-23ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
2008-02-23ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
2008-02-21ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
2008-02-20ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008-02-18ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2008-02-16«ԱԶԱՏԱԳՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008-02-16ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
2008-02-12ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2008-02-12«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008-02-08Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն - ՍԴ նիստի մասին
2008-02-08ԴԻՄՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
2008-02-06ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008-01-31ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թալինի դեպքերի վերաբերյալ
2008-01-31Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
2008-01-29ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 29.01.2008
2008-01-25ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2008-01-25ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ ՀԵՏ
2008-01-24ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
2008-01-22ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
2008-01-21ԿԸՀ-Ն ԽԱԽՏԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
2008-01-19ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ
2008-01-18ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԸ
2008-01-18ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
2008-01-16ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ, ԺԱՄԸ 16:30-ԻՆ
2008-01-15ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՑՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
2008-01-11ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
2008-01-10ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
2008-01-10«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
2008-01-10ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ` ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
2008-01-10ԳՈՒՅԺ. ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
2008-01-08ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
2008-01-08ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ՄԱՍԻՆ
2008-01-06ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ
2008-01-04ԱՋԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
2007-12-30ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ DVD ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
2007-12-29ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
2007-12-29ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
2007-12-25ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
2007-12-25ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
2007-12-22ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ - 22 Դեկտեմբերի, 2007
2007-12-19ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ -19 Դեկտեմբերի, 2007
2007-12-18ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
2007-12-18ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ
2007-12-17ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
2007-12-13ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Չորրորդ իշխանություն» թերթի մասին
2007-12-08ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
2007-12-07ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
2007-12-06ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՍԻԼ կոնցեռնի» մասին
2007-12-05Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2007-12-03ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԽ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ
2007-12-01ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ
2007-11-29ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
2007-11-27ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
2007-11-21ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
2007-11-20ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
2007-11-19ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
2007-11-13ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մասին
2007-11-12«ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԿԻՆ ՔՐԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2007-11-12ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
2007-11-08ՀԱՆԴԻՊՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
2007-11-05ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ
2007-11-01ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com