ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԱՌ Ժ. 22:3018։50 8/13 Մալաթիա Սեբաստիա Հանձնաժողովի կնիքը դուրս է հանվել տեղամասից։ ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդին ստիպել են հեռանալ ընտրատեղամասից։ Հայտնել է Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդը։ Սկսվել են լցոնումներ։
19։10 8/02 Մալաթիա Սեբաստիա Հայկական Ժամանակ թերթի լրագրողից խլել են տեսախցիկը, որովհետեվ վերջինս նկարահանել է տեղի ունեցած լցոնումը եվ ասել են, որ տեսախցիկը կվերադարձնեն եթե չհրապարակի նկարահանածը։
19։30 8/08, 8/09 ԱՄՆ դեսպանության դիտորդի ներկայությամբ կատարել են զանգվածային լցոնումներ
19։50 5/10 Անհայտ մարդկանց մի մեծ խումբ մտել է ընտրատեղամաս եվ ստեղծելով խառնաշփոթ եւ քաշքշուկ մոտ 100 քվեաթերթիկ գցել արկղը։ Խլել են միջադեպը նկարահանած ՉԻ թերթի լրագրողի տեսախցիկը։
19:50 13/07 Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս եվ լրագրողների հարցին թե իրենք ովքեր են պատասխանել են, որ իրենք դիտորդ են ՀՀԿ-ից եվ, որ իրենց ղեկավարը Գագիկ Բեգլարյանն է եվ անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։
20։00 սահմաններում 5/15 Առեւանգվել է Հանձնաժողովի անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։
20։00 սահմաններում 5/10 Ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդներին դուրս գալ տեղամասից։
21։00-ի սահմաններում 8/24 Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։
21։20 6/01 Ընտրական Հանձնաժողովը միաձայն որոշել է արգելել ՀԺ թղթակղցին նկարահանել հաշվարկի ընթացքը։
21։30 8/24, 8/23, 7/4, 7/07 Հաշվարկը մինչ այժմ չի սկսվել ։
21։30-ի սահմաններում Ապօրինաբար դադարեցվել է ընտրությունների ընթացքը լուսաբանող Ա1+ ինտերնետային լրատվական գործակալության կայքի աշխատանքը:
21։45-ի սահմաններում 3/12 Ընտրատեղամասը փակելուց հետո տեղամասին է մոտեցել Մերսեդես մակնիշի, 19ԼՏ744 համարանիշի ավտոմեքենա, որից հանվել են արկղեր քվեաթերթիկներով եվ մտցվել տեղամաս տեղամասի հետեվի դռնից:
22։15 8/19, 8/28, 7/4 Դադարեցվել է հաշվարկը:
22։15 8/21 Գողացվել են ՀԱԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկները: 2009-05-31 |