Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 Misht dzez het comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

«... ԵՍ ՈՐԵՎԷ ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ ...»

21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր, քանի որ այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը. կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն, բացարձակապես զրոյական արտաքին հարաբերություններ ունենալուց արտաքին հարաբերությունների նոր համակարգ ստեղծելու մի փոփոխություն: Էլ չեմ ասում` սեփական բանակ, սեփական պետական կառույցներ ունենալու մի ճանապարհ: Դժվար է, իհարկե, մարդկանց բացատրել, թե ինչպիսի օբյեկտիվ խնդիրներ գոյություն ունեին եւ այսօր էլ գոյություն ունեն, եւ դեռ տասնյակ տարիներ դրանք պետք է գոյություն ունենան մեր ճանապարհին: Չխոսած այն մասին, որ բացի այս ամեն ինչից, որ հատուկ էին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին, մենք ունեինք նաեւ Ղարաբաղյան պատերազմ, մենք ունեինք 300 հազար փախստական, մենք ունեինք աղետի գոտի, որից տուժել էր 500 հազար մարդ: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ` մեզնից շատ ավելի հզոր պետություն այսպիսի դաժան բեռի տակ կարողանար հասնել այն բանին, ինչին հասավ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Այսօր, այդ ամենը ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` ես համարում եմ շրջադարձային տարի: Մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ: Ունենք երկու ճանապարհ. մեկը՝ պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն՝ պետության, ավելի շուտ` իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից: Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է: Եւ ամենակարեւոր խնդրի մասին. անցել է արդեն 16 տարի. մեր իշխանության օրոք` ութ, ավելի քիչ` յոթ ու կես, սրանց օրոք` ավելի շատ: Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե՛ւ Հայաստանի ապագան, ե՛ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե՛ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է` ոչինչ անել պետք չէ: Գնալ, մտնել մեր տները եւ սպասել, թե ինչպես է Հայաստանը, ինչպես ասացի, վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ մեր համախառն ներքին արդյունքի մի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք` սա չեմ ասում, որպեսզի թեւաթափ լինենք. Հայաստանը ունի ռեսուրսներ, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, երբ մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան. չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է (որը անցնում է Նախիջեւանով-խմբ.): Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այդպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ կմտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին:

Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է կայանում: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե դուք հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում` կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել՝ այս վիճակից դուրս գալու համար: Բայց, կրկնում եմ, այս վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում, հնարավոր է փորձել, վերադառնալ նորմալ երկրների շարքը: Ես մնացյալ խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ, հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմալուծել, կազմաքանդել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու միջոցի:

Հնարավոր է եւ շատ իրական՝ վերականգնել դեմոկրատական ազատությունները Հայաստանում: Այսօր նրանք (իշխանությունները-խմբ.), փակված 17 հեռուստաալիքների էկրանների ետեւում, բարիկադավորված, ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին մի ուրիշ աշխարհ. դա տեսել ենք, դա բրեժնեւյան շրջանի Խորհրդային Միությունն է, եւ ըստ էության էլ՝ այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին:

Վերջերս մի միտք արտահայտվեց, որ Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր չէ, քանի որ իշխանության ճգնաժամ չկա: Ճիշտ է՝ առերեւույթ իշխանության ճգնաժամ չկա, կառուցվում են Հյուսիսային պողոտայի շենքերը, ամեն օր նոր ռեստորաններ են բացվում, նոր տներ են կառուցվում եւ այլն, եւ այլն: Բայց ճգնաժամը չկա առերեւույթ: Առերեւույթ ճգնաժամն այնքան վտանգավոր չէ. տեսանելի ճգնաժամը վտանգավոր չէ: Մենք ունեցել ենք էներգետիկ ճգնաժամ, հաղթահարել ենք: Մենք ունեցել ենք ֆինանսական ճգնաժամ. Խորհրդային Միության ամբողջ տնտեսական համակարգը՝ ռուբլու գոտին, փլուզվեց, դա նույնպես հաղթահարվել է: Մենք ունեցել ենք պատերազմի ճգնաժամ, հաղթահարել ենք: Շատ ավելի դժվար է հաղթահարել անտեսանելի, աներեւույթ ճգնաժամը, որը լճացումն է: Լճացում, որը բերում է պետության հիմքերի բացարձակ նեխման ու փտման: Խորհրդային Միությունը կործանվեց ոչ թե 1991-ին, այլ կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Բանից պարզվեց, որ այդ պետությունը խաղալիք է, այլեւս հիմքեր չուներ, ջրերը մաշեցրել էին այդ հիմքերը: Այսօր նույն վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի տեսնվում, չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում, եւ դժվար է ժողովրդին հասցնել. ասացի արդեն՝ հեռուստատեսությունը փակ է, թերթերն ի զորու չեն այդ արգելքը հաղթահարելու: Ինչեւէ, սա մեկ ճանապարհն էր, որ այսօր կանգնած է մեր առջեւ:

Մյուս ճանապարհը մեր արժանապատվությունը վերականգնելու, ժողովրդին իր երկրի տերը դարձնելու ճանապարհն է եւ պետական այն բոլոր կառույցների առողջացման ճանապարհը, որոնք ես արդեն նշեցի: Դա հնարավոր է իրականացնել: Թեեւ իշխանությունները շատ հզոր են՝ շատ հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց, հատկապես, պետական ապարատով, նկատի ունեմ՝ նախագահից մինչեւ վարչապետ, նախարարներ, մարզպետներ, թաղապետեր` գումարած ամբողջ իրավապահ մարմինների աստիճանավորումները: Ես այս շարքում չեմ ընդգրկում, այսպես կոչված, օլիգարխներին, դա բոլորովին ուրիշ թեմա է: Մի խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից: Սա ե՛ւ վիրավորական, ե՛ւ սխալ տերմին է, որը մտավ ռուսաստանցի մի քաղաքական գործչի թեթեւ ձեռքով: Դրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են: Եւ նրանք այդ իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, գործարարներն այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի: Եւ մի մտածեք, թե այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք մտնում են գիտեք՝ ում գրպանը: Եւ վերջապես, մեր ժողովրդին պետք է մենք հասցնենք այն գիտակցությունը, թե ինչից է կախված իր վիճակի բարելավումը: Առաջին հերթին՝ ասացի այս համակարգի, կոռուպցիոն համակարգի վերացմամբ, երկրորդ՝ Ղարաբաղի հարցի լուծմամբ, երրորդ՝ շրջափակումների վերացմամբ, չորրորդ՝ հարեւանների հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ, եւ վերջապես՝ իրենց կամքով, որը գլխավորն է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, սա արդեն այստեղ հավաքված մեր բոլորի պարտականությունն է` հասցնել նրան, նրա գիտակցությանը, որ իր ձայնը վաճառելով 20 կամ 50 դոլարով` նա պետք է իմանա, որ այդ մարդուց դրանով այս իշխանությունները կորզում են 5 հազար դոլար: Կորզում են իրենց երեխաների ապագան, կորզում են, վերջապես, այս երկրի բախտը: Հիմա՝ անձամբ իմ մասին: Ես գիտեմ՝ այս երեկոյից դուք ինչ ակնկալիքներ ունեք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է, եւ բոլորս հասկանում ենք, որ պետք է դուրս գալ սրանից: Բանալին էլ բոլորը ճիշտ են ըմբռնել: Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա, այս տասը տարվա փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում:

Հիմա՝ ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին, եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին: Եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ՝ ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ: Իմ մոտեցումը զուտ քաղաքական է: Ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով: Արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի:

Կա, իհարկե, մթնոլորտի փոփոխություն, կա տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս այսօրվա իմ գնահատականով, ինչպես ասում են, կոնդիցիայի չի հասել, եւ դժվար է հասցնելը, ինչպես ասացի: Դժվար է, քանի որ հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է երկու միլիոն հայի տուն: Դրա հաղթահարելու ձեւերը մենք պետք է գտնենք: Ասացի՝ ես դեռ որոշում չունեմ եւ երբ որ որոշում կայացնեմ՝ այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրությունները, որոնք ձեզ համար կարող են համոզիչ լինել: Միայն մի բանում մի կասկածեք, որ եթե տեսնեմ` որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությունը այս վիճակից դուրս բերելու գործում, ես որեւէ ջանք չեմ խնայի:

Շնորհակալություն:

 

Երեւան, «Մարիոթ Արմենիա» հյուրանոց

2007-09-21

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com