Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 Lavaguyn nory veradarcac hinn e... comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ նպատակների իրագործումը նախեւառաջ պահանջում է ամենայն անաչառությամբ գնահատել Հայաստանի ներկա մտահոգիչ քաղաքական իրավիճակը եւ փորձել նախանշել այն հաղթահարելու իրատեսական ուղիները՝ ցանկացած հանգուցալուծման ելակետ ընդունելով երկրին ու ժողովրդին չվնասելու սկզբունքը:

Նորահռչակ նախագահի ու նրա վարչակազմի գործունեության առաջին 100 օրվա ամփոփումը հարմար առիթ է առկա գործընթացներն ըմբռնելու եւ երկրի զարգացման խորքային միտումները վերհանելու համար: Իրավիճակի սպառիչ համապատկերն, իմ կարծիքով, կարելի է ստանալ միայն՝ ետընտրական շրջանում պետական գլխավոր հաստատությունների գործունեությանն առանձին-առանձին անդրադառնալու պարագայում: Եվ այսպես.

Ազգային ժողով

1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ մանավանդ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո Ազգային ժողովը դադարեց իշխանության երեք անկախ ճյուղերից մեկը լինելուց՝ վերածվելով գործադիր իշխանության, կամ ավելի ճիշտ, հանրապետության նախագահի պարզ կցորդի, որի խնդիրն էր հլու-հնազանդ կատարել վերջինիս հրահանգները, միաձայնությամբ դակել կառավարության ներկայացրած օրենքները եւ ապահովել ավազակապետական վարչախմբի օրենսդրական սպասարկումը: Անցած ինը տարիների ընթացքում Ազգային ժողովը չի մերժել կառավարության առաջարկած ոչ մի օրինագիծ, չի հաղթահարել նախագահի որեւէ վետո կամ առարկություն, չի ծավալել ոչ մի քաղաքական կամ տնտեսական բանավեճ, հանդես չի եկել կառավարության կամ նախագահի գործունեությանը վերաբերող որեւէ քննադատական հայտարարությամբ: Իսկ եթե նկատի ունենանք, որ պատգամավորների մեծագույն մասը, խախտելով Սահմանադրությունը, իր պարտականությունների «կատարմանը» զուգընթաց, զբաղվել եւ շարունակում է զբաղվել նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ, այսինքն՝ անձնական շահադիտությամբ կապված է գործադիր իշխանության հետ, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչու է Ազգային ժողովը վերածվել ավազակապետության հիմնական բաղադրամասերից մեկի:

Իսկ այժմ տեսնենք, թե Ազգային ժողովի գործունեության մեջ ինչ է փոխվել նախագահական ընտրություններից եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո: Դժբախտաբար՝ ոչինչ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դեպի վատը կամ վատթարը: Ազգային ժողովի պահվածքը դարձել է ավելի ցինիկ, ավելի հախուռն եւ ավելի անօրինական: Բավական է ներկայացնել վերջին շրջանում նրա ընդունած օրենքների եւ որոշումների խայտառակ շարքը.

Մարտի 2-ին Ազգային ժողովը հինգ րոպեի ընթացքում, առանց քննարկման (չհաշված «Ժառանգություն» խմբակցության առարկությունները), համարյա միաձայն հաստատեց հանրապետության նախագահի հրամանագիրը Երեւան քաղաքում Արտակարգ դրություն հայտարարելու մասին, բոլորովին հաշվի չառնելով այդ հրամանագրի հակաօրինականությունը, քանի որ մեր երկրում Արտակարգ դրության մասին օրենք գոյություն չունի:

Մարտի 4-ին, նույնպես առանց քննարկման եւ նույնպես համարյա միաձայն (նորից «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը չհաշված), Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց չորս պատգամավորների, նրանց բախտը հանձնելով հանրապետության գլխավոր դատախազի եւ լիովին վարկաբեկված դատական համակարգի կամայականություններին: Դրանով խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն ցուցադրեց իր իսպառ բարոյազրկությունը, այլեւ ապացուցեց իրավագիտակցության լիակատար բացակայությունը, չհասկանալով, որ անձեռնմխելիությունը պատգամավորին տրված է հենց նրա համար, որպեսզի վերջինս պաշտպանված լինի քաղաքական հետապնդումից:

Մարտի 17-ին խորհրդարանն ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը խստագույն քննադատության ենթարկվեց Եվրախորհրդին կից Վենետիկյան հանձնաժողովի կողմից, եւ որի անհապաղ վերացման պահանջը մտավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի մեջ: Թեեւ հետագայում (հունիսի 11), իբրեւ թե անսալով նշված պահանջին, Ազգային ժողովը որոշ կոսմետիկ փոփոխություններ կատարեց այդ օրենքում, բայց դրանից նրա էությունը չփոխվեց: Մասնավորապես դա բացարձակապես չազդեց Երեւանի քաղաքապետարանի վարքագծի վրա, որը կրկնակի փոփոխված օրենքի հիման վրա, շարունակում է մեթոդաբար մերժել հանրահավաքներ անցկացնելու իրազեկման բոլոր դիմումները, ինչը, չգիտես ինչու, ամենեւին չի անհանգստացնում Ազգային ժողովի հարգարժան եւ օրինապաշտ պատգամավորներին:

Մարտի 20-ին մեր փառապանծ Ազգային ժողովն ընդունեց եւս մի աշխարհացունց եւ գերկենսական օրենք, որը վերնագրված է. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»: Քանի որ կատարված լրացումն ու փոփոխությունը վերաբերում են նախկին նախագահին թիկնազորից զրկելու կարգին, իսկ նախկին նախագահ ասելով, օրինագծի հեղինակների ու պատգամավորների մտքում պատկերանում էր նվաստս, ապա իրավական առումով եւ ըստ էության ավելի ճիշտ կլիներ այդ օրենքը կոչել «Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքները սահմանափակելու, կամ ըստ ճաշակի՝ նրան կախելու, գնդակահարելու, Լինչի դատաստանի ենթարկելու մասին»:

Եվ վերջապես, հունիսի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» դարակազմիկ որոշումը, որը ոչ այլ ինչ, եթե ոչ ողորմելի աճպարարություն չի կարելի անվանել: Եթե կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան ոճրագործության մեղսակիցներից կազմված այդ հանձնաժողովը շուտափույթ կերպով չլուծարվի եւ մոռացության չմատնվի, ապա կասկածից վեր է, որ այն կդառնա հայկական պառլամենտարիզմի ամենախայտառակ էջը:

Այս ամենից հետեւում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Ազգային ժողովի միակ գործը եղել է ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, քաղաքական հետապնդումների արդարացումը եւ մարտիմեկյան ոճրագործության իրական կազմակերպիչների բացահայտման խափանումը: Ազգային ժողովն, ըստ այդմ, դադարել է կատարել ժողովրդի կամքի արտահայտման եւ օրենսդրական գործունեության իր հիմնական գործառույթը, ինչն անհետաձգելի է դարձնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ այդ միջոցով իշխանության կաեւորագույն ճյուղերից մեկի անկախության վերականգնումը: Առանց անկախ խորհրդարանի՝ Հայաստանում երբեք օրինականություն, արդարություն, ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն, հակակոռուպցիոն պայքար չի լինի՝ ինչպիսի ճարտասանությամբ էլ հանդես գան հակառակը պնդողները:

Կառավարություն

Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությունն իր բնույթով բացարձակապես չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վերջին կառավարությունից: Դա նույն կոալիցիոն սկզբունքով կազմված կառավարությունն է՝ ակնհայտորեն կյանքի կոչված ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ շեշտված քաղաքական նպատակահարմարությամբ: Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը, բոլորովին կարիք չունենալով կոալիցիա կազմելու, այդ քայլին դիմել է երկրում քաղաքական համերաշխության պատրանք ստեղծելու նպատակով, ինչն այնքան անհրաժեշտ է գործող նախագահի կողմից իշխանության յուրացման փաստը քողարկելու եւ մարտիմեկյան ոճրագործության հրեշավորությունը կոծկելու համար: Նույն քաղաքական նպատակահարմարության կամ կուլիսային գործարքի արդյունք է նաեւ վարչապետի թեկնածության ընտրությունը, քանի որ դա, վարչապետի իսկ խոստովանությամբ, տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ որոշմամբ:

Կոալիցիոն կառավարություններին բնորոշ բոլոր հայտնի թերությունները զանց առած՝ ներկա կառավարությունն աչքի է ընկնում նաեւ մի այլ արատավոր առանձնահատկությամբ: Նրանում, ըստ էության, նվազագույնի է հասցված վարչապետի դերը, ինչը մի կողմից բացատրվում է վերջինիս անկուսակցական լինելու, հետեւաբար՝ քաղաքական հենարան չունենալու հանգամանքով, մյուս կողմից՝ նախարարների ու մարզպետների նշանակման հարցում որոշում կայացնելու իրավազորության բացակայությամբ:

Բավական է նշել, որ ներկա կառավարության կազմում վարչապետը կատարել է ընդամենը մեկ նշանակում (ֆինանսների նախարար), հետեւաբար նա նախարարների վրա ազդելու եւ անկախ տնտեսական քաղաքականություն վարելու որեւէ լծակ չունի: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ, որ նա ստիպված է գործել Ռոբերտ Քոչարյանի նշանակած կոմիսարի՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի աչալուրջ հսկողության ներքո, ապա պատկերն, ինչպես ասում են, լիակատար կդառնա:

Այս ամենի պատճառով վարչապետը, ամենաազնիվ մղումներ ունենալու պարագայում անգամ ի վիճակի չէ փոխել իր ենթակայության ոլորտում վերջին տասնամյակում ձեւավորված արատավոր համակարգը, կառավարության, նախարարությունների եւ մարզպետարանների աշխատակազմը մաքրել անբարեխիղճ ու հանցավոր տարրերից, իրական ու արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի, հովանավորչության ու խնամիության դեմ, եւ վերջապես, ձեռնարկել հույժ անհրաժեշտություն դարձած համակարգային տնտեսական բարեփոխումներ, որոնց մասին բազմաթիվ կառուցողական առաջարկներ են արված ինչպես հայրենի տնտեսագետների, այնպես էլ միջազգային փորձագետների կողմից (մանրամասն տե՛ս Համաշխարհային բանկի ս/թ. հունիսի 3-ին հրապարակված Հայաստանին վերաբերող զեկույցը):

Ուստի ամենեւին զարմանալի չէ, որ նորակազմ կառավարության արտաքուստ բուռն թվացող գործունեության մեջ նշված կենսական ուղղություններով որեւէ դրական տեղաշարժ առայժմ չի նկատվում, եթե չհաշվենք վարչապետի երկարաշունչ բարոյախրատական ճառերը եւ կաշառակերության դեմ պայքարի կամ մաքսային ու հարկային ծառայություններում կարգուկանոն հաստատելու ծիծաղելի բեմականացումները, այլ կերպ ասած, «ազնիվ աշխատելու» միամսյակները: Ծիծաղելի բառը, սակայն, այնքան էլ տեղին չէ, քանի որ նշված համակարգերում թեկուզ ժամանակավոր, թեկուզ ցուցադրական կարգուկանոն հաստատելու կամ վարչարարության խստացման փորձերը, ինչպես միշտ, այս անգամ էլ կոտրվում են մանր ու միջին գործարարների գլխին, մինչ խոշորները, առաջվա պես, շարունակում են շրջանցել մաքսային ու հարկային բոլոր խոչընդոտները, ընդ որում՝ ոչ առանց նախագահի եւ կառավարության թողտվության: Այս աղաղակող խտրականությունն, ի դեպ, լուրջ խլրտումներ է առաջացրել ոչ միայն մանր ու միջին ձեռնարկատերերի շրջանում, այլեւ բուն իսկ մաքսային եւ հարկային մարմիններում, որոնց աշխատակիցները վրդովված են, որ մի կողմից իրենց ստիպում են աշխատել օրենքով, իսկ մյուս կողմից՝ արգելում են գանձումներ կատարել գործարար աշխարհի արտոնյալ խավերից:

Քանի դեռ չի բացահայտվել Հայաստանի տնտեսական ոլորտում նախկինում կատարված որեւէ խոշոր չարաշահում, քանի դեռ ոչ մի բարձրաստիճան պետական պաշտոնյա կաշառակերության համար չի կանգնել դատարանի առջեւ, քանի դեռ մենաշնորհային արտոնություններով օժտված որեւէ գործարար չի ներգրավվել հարկային դաշտ, եւ քանի դեռ գործադիր իշխանության մարմինները շարունակում են համալրված մնալ հանցագործ եւ վարկաբեկված կադրերով, ժողովուրդը չի կարող հավատ ընծայել կառավարության արտահայտած բարի մտադրություններին ու էժանագին քարոզչական հնարքներին: Նոր կառավարության գործունեության միակ շոշափելի արդյունքն, ինչպես տեսանք, առայժմ հարկային բեռի լրացուցիչ ծանրացումն է մանր ու միջին գործարարների ուսերին, ինչն արդեն սպառնում է այդ խավի գոյությանը: Իսկ եթե սրան գումարենք նաեւ վերջին շրջանում նկատվող աննախադեպ գնաճը, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, հագուստի, բենզինի, դիզվառելիքի, տրանսպորտի եւ զանազան այլ ծառայությունների թանկացումները, ապա դժվար է խուսափել Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարության 100 օրվա աշխատանքը անբավարար կամ նույնիսկ վրդովեցուցիչ գնահատելու գայթակղությունից:

Իրավապահ համակարգ

Իրավապահ համակարգ ընդհանուր անվան տակ ես նկատի ունեմ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արդարադատության նախարարությունը, Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը եւ դատարանները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած ավազակապետական վարչակարգի ուժային հենարանը: Անցած հինգ ամիսների ընթացքում այս կառույցների հիմնական գործը եղել է ոչ թե իրենց բուն գործառույթների իրականացումը, այն է՝ օրինականության ապահովումն ու հանցագործությունների դեմ պայքարը, այլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերի կատարումը, որի նպատակն է ընդդիմության ջախջախումը եւ մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչների պատասխանատվության կոծկումը:

Իսկ որ խոսքն իսկապես վերաբերում է քաղաքական պատվերի առկայությանը, ապացուցվում է ոչ միայն ընթացող խայտառակ դատավարություններով, Երեւանի կենտրոնում իրականացվող շուրջօրյա ոստիկանական պարեկությամբ, Համաժողովրդական Շարժման ակտիվիստների նկատմամբ կիրառվող զանգվածային ահաբեկումներով ու հալածանքներով, հանրահավաքների, երթերի ու ցույցերի սիստեմատիկ արգելումներով, այլեւ երկու ապշեցուցիչ պաշտոնական փաստաթղթերով, որոնք այլեւս որեւէ տարակույս չեն թողնում Հայաստանում սանձազերծված լայնածավալ քաղաքական տեռորի վերաբերյալ: Իրավական անբարեխղճության գլուխգործոց հանդիսացող այդ փաստաթղթերից առաջինը Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի 2008թ. փետրվարի 24-ին ընդունած որոշումն է «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու մասին: «Իշխանության յուրացումը» որպես կատարված փաստ ներկայացնելու աբսուրդից բացի, ուշադրության արժանի է նաեւ որոշման այն պնդումը, թե իբր քրեական գործը հարուցվել է «ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերի» հիման վրա: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, անգամ դեպքերից հինգ ամիս անց դեռեւս պարզ չէ, քանի որ այդպիսիք բացակայում են տվյալ որոշման արդյունքում կալանավորված անխտիր բոլոր անձանց գործերում: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդպիսի նյութեր ընդհանրապես գոյություն չեն ունեցել, եւ Մ. Մարուքյանի որոշումն ի բնե եղել է հակաօրինական, ծառայելով բոլորովին այլ նպատակի, այն է՝ անհիմն քրեական գործի հարուցմամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմության դեմ ծրագրված հաշվեհարդարի իրավական քողածածկույթի ստեղծմանը:

Հայաստանում մոլեգնող քաղաքական հալածանքների էությունը սպառիչ կերպով բացահայտող հաջորդ պաշտոնական փաստաթուղթը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի շրջաբերական-հրահանգն է՝ ուղղված հանրապետության բոլոր տարածքային դատախազներին: Այդ փաստաթղթում մասնավորապես դատախազներին հանձնարարվում է.

հայտնաբերել հանրահավաքներին մասնակցած բոլոր անձանց եւ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերին.
պարզել, թե հանրահավաքների ժամանակ ի՞նչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես՝ որ երկրների.

արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարեւան պետություններին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին.

արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին.
հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հարեւաններին՝ պարզելու համար.

որտեղ են գտնվել հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Լ. ՏերՊետրոսյանի նախընտրական շտաբների պետերը փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում.

հանրահավաքներին մասնակցած անձինք հարեւանների շրջանում միտինգներին ներգրավելու քարոզչություն կատարե՞լ են, թե՞ ոչ.
ինչպես են նրանք բնութագրվում հարեւանների կողմից, ում հետ են առնչվել նշված ժամանակաշրջանում, ինչ գործողություններ են կատարել.
բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ. Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր.

ստուգել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի դատվածությունը.
պարզել Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան.
պարզել, թե հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերն ինչ գույք ունեն.
հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի վերաբերյալ ոստիկանության անձնագրային բաժանմունքներից հանել քաղաքացու անձնագրի ձեւ 1-ի պատճենը.

օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում մարզերից Երեւան տանող երթուղային եւ տաքսի ավտոմեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Երեւան, նրանք ո՞ւմ հետ են եղել, ովքե՞ր են վճարել տեղափոխման վարձը, եւ որտե՞ղ, ի՞նչ են խոսել հանրահավաքների վերաբերյալ:

Ինչ կարելի է ասել իրավաբանական այս հրեշավոր գլուխգործոցի մասին: Սկսենք նրանից, որ Հատուկ քննչական ծառայության պետն իրավունք չուներ հանձնարարություն տալ դատախազներին, հետեւաբար նրա կարգադրությունների հիման վրա հայթայթված նյութերը ապացուցողական ուժ չեն կարող ունենալ դատարանում: Երկրորդ. ՀՔԾ-ի պետի վերը թվարկված բոլոր 14 հանձնարարություններն էլ ունեն ակնհայտ քաղաքական ուղղվածություն, քանի որ վերաբերում են քրեորեն ոչ հետապնդելի գործողությունների՝ մասնակցություն հանրահավաքներին, կարծիքի արտահայտում, նախընտրական քարոզչություն, ուղեւորների տեղափոխում եւ այլն: Երրորդ. ՀՔԾ-ի պետը դատախազներին դրդում է կատարել բացահայտ հակաօրինական գործողություններ՝ կոնկրետ օպերատիվ տվյալներով չհիմնավորված զանգվածային գաղտնալսումների իրականացում, Շարժման ակտիվիստների ընտանիքի անդամների եւ հարեւանների ահաբեկում, նրանց գույքի վերաբերյալ տեղեկությունների հայթայթում, հանրահավաքների մասնակիցներին տեղափոխող վարորդների հարցաքննում եւ այլն: Եվ չորրորդ, որն ամենաարտառոցն ու սոսկալին է. խնդրո առարկա շրջաբերականում փաստորեն կասկածյալ են դիտվում ընդդիմության թեկնածուի ընտրարշավի բոլոր ակտիվիստները, շտաբների պետերը, Շարժման կազմակերպած հանրահավաքների բոլոր մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, այսինքն՝ շուրջ մեկ միլիոն մարդ: Սա ցույց է տալիս, որ մենք իրականում գործ ունենք այլախոհության դեմ ուղղված մի այնպիսի տոտալ քաղաքական հետապնդման ծրագրի հետ, որին կնախանձեին անգամ Ստալինը կամ Չաուշեսկուն:

Ես արդեն երկրորդ անգամ եմ այսպես հանգամանորեն անդրադառնում տվյալ պերճախոս փաստաթղթին, ինչը բացատրվում է նրա բացառիկ կարեւորությամբ, քանի որ այն՝ մի կողմից անառարկելիորեն ապացուցում է ընդդիմության լիակատար ջախջախմանը միտված լայնածավալ հալածանքների քաղաքական դրդապատճառը, իսկ մյուս կողմից՝ վեր հանում Հայաստանի ներկա իշխանությունների իրավագիտակցության մակարդակը: Ամենեւին զարմանալի չէ, որ փաստաթղթի հրապարակումից հետո անգամ նրա հեղինակը շարունակում է վարել իր պաշտոնը, իսկ սահմանադրական կարգի երաշխավորը հանդիսացող ինքնահռչակ նախագահը չի շտապում վերաբերմունք արտահայտել այս աղաղակող փաստի նկատմամբ: Ցանկացած նորմալ երկրում նման փաստաթղթի հրապարակումը կառավարության տապալման կամ նախագահի պաշտոնանկության պատճառ կարող էր դառնալ:

Ուստի ժամանակն է, որ աշխարհը դադարի հիանալ Հայաստանում իրականացող Սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներով, մեր իշխանավորների բարեկիրթ ժպիտներով եւ ժողովրդավարության խորացման վերաբերյալ տված կեղծ հավաստիացումներով: Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք վերջապես հասկանա, որ Հայաստանի Սահմանադրությունը, ներկա իշխանությունների իրավագիտակցությունն ու գործելակերպի հիմքը հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետի հեղինակած այս տխրահռչակ փաստաթուղթն է: Ի դեպ, նկատի ունենալով փաստաթղթի չափազանց մեծ ճանաչողական արժեքը՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի այն փորձագիտական քննության ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ինչը նա սիրահոժար կերպով խոստացավ կատարել:

Ողբերգություն պետք է համարել այն, որ ներկա իշխանությունները իրենց այսրոպեական խնդիրները լուծելու, այն է՝ ընտրակեղծիքները թաքցնելու եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դիտավորությամբ, մի քանի ամիսների ընթացքում վերջնականապես ապականեցին ողջ դատական համակարգը: Դատարանները, որոնք մինչ այդ էլ աչքի չէին ընկնում անկախությամբ ու անաչառությամբ, այսօր պարզապես վերածվել են վարչախմբի հանցանքները կոծկելու եւ ընդդիմության դեմ գործ սարքելու նպատակին ծառայող կույր գործիքի, ինչը հասարակության մեջ մեռցնում է նրանց նկատմամբ վստահության վերջին նշույլն անգամ: Կարծում եմ՝ որեւէ մեկին ապացուցելու կարիք չկա, որ սա չափազանց մահոգիչ եւ վտանգավոր երեւույթ է՝ թե՛ պետության բնականոն կենսագործունեության, թե՛ նրա ապագայի համար: Նույնիսկ ստալինյան մարդակեր բռնապետությունը, ընդհանուր իրավասության դատարանները չհեղինակազրկելու ու չվարկաբեկելու նպատակով, քաղաքական բնույթի գործերը քննում էր հատուկ տրիբունալներում: Դատարանների անկախությունը սոսկ իրավական հարց չէ, այլ ունի լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական նշանակություն: Եթե չկա անկախ եւ վստահություն ներշնչող դատարան, որեւէ պետություն չի կարող իրավական, ժողովրդավարական ու արդար ճանաչվել: Եթե չկա անկախ եւ վստահություն ներշնչող դատարան, որեւէ պետության մեջ կոռուպցիան, հանցագործությունը, անպատժելիությունը, սոցիալական անարդարությունը չեն կարող չծաղկել:

Դատական համակարգի վիճակը գնահատելիս ցավով պետք է արձանագրել, որ իր բարձրության վրա չի գտնվում նաեւ Սահմանադրական դատարանը, որն իր վեհագույն կարգավիճակով պարտավոր էր լինել համակարգի բացարձակ հեղինակությունը: Սա նշելով՝ ես ամենեւին նկատի չունեմ անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Մարդկայնորեն հասկանում եմ, որ Արտակարգ դրության պայմաններում եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ավտոմատների փողերի ներքո նա այլ վճիռ չէր կարող կայացնել: Ինձ մտահոգողը միայն այն է, որ Սահմանադրական դատարանը, ոտնահարելով արդարադատության սկզբունքը, փոքրոգաբար խուսափեց եզրակացություն տալ իմ ներկայացրած երկու փաստարկների վերաբերյալ, այսինքն՝ կա՛մ ընդունել, կա՛մ հերքել դրանք: (Հիշեցնեմ, որ դրանցից մեկն այն էր, որ որպես նախագահի թեկնածու գրանցված վարչապետը պարտավոր էր դադարեցնել իր պաշտոնավարությունը, իսկ մյուսը՝ որ Սահմանադրական դատարանը չէր կարող նախագահական ընտրության արդյունքներին վերաբերող հարցը քննել Արտակարգ դրության պայմաններում): Ուզում եմ տեղեկացնել, որ Սահմանադրական դատարանի կողմից հայցվորի նկատմամբ արդարադատություն չկիրառելու այս աղաղակող փաստն է, ահա, որ դառնալու է Եվրադատարանին ուղղված իմ դիմումի հիմքը:

Տեղական ինքնակառավարում

Օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության վերացումից բացի՝ անցած տասը տարիների բնորոշ երեւույթներից էր նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ քաղաքապետարանների եւ Երեւանի թաղապետարանների քրեականացումը: Այդ մարմինների ղեկավար օղակներում, չնչին բացառությամբ, ընտրվում կամ նշանակվում էին իրենց հակաօրինական գործողություններով, բարոյազրկությամբ եւ քրեական հակումներով աչքի ընկած մարդիկ, որոնց միակ «արժանիքը» անսահման հավատարմությունն ու նվիրվածությունն էր գործող վարչախմբին: Նշված «արժանիքի» անհրաժեշտությունը մասնավորապես ծագում էր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ տեղական ինքնակառավարման մարմինները դրսեւորում էին վարչախմբի գլխավոր հենարանը լինելու իրենց էությունը: Նրանց վրա էր դրված տեղամասային հանձնաժողովները հուսալի անդամներով համալրելու, ոստիկանության ու քրեական տարրերի օգնությամբ անցանկալի թեկնածուների կողմնակիցներին ահաբեկելու, ընդդիմության միջոցառումները վիժեցնելու, ընտրակաշառք բաժանելու եւ քվեարկության օրը բռնություններ կիրառելու «պատասխանատու» գործը: Դրա ականատեսը մենք եղանք նաեւ վերջին նախագահական ընտրություններում, որոնցում իրենց հակաօրինական ու բռնի գործողություններով հատկապես աչքի ընկան՝ Գյումրու, Վանաձորի, Արտաշատի, Գորիսի, Չարենցավանի, Աբովյանի, Սպիտակի, Ալավերդու քաղաքապետերը, Երեւանի Էրեբունի, Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա համայնքների թաղապետերը, ինչպես նաեւ հարյուրավոր գյուղապետեր, որոնց գործընկերներից շատերը, սակայն, ի պատիվ իրենց, թույլ չտվեցին բռնանալ ժողովրդի կամքի արտահայտության վրա:
Բնականաբար, այսպիսի անգնահատելի ծառայությունը շռայլորեն փոխհատուցվում է վարչախմբի կողմից, որն աչք է փակում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ապօրինի որոշումների, տնտեսական չարաշահումների, վարչական կամայականությունների եւ նույնիսկ ծանր հանցագործությունների վրա: Այսինքն՝ վարչախմբի եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ստեղծվել է փոխպարտավորությունների եւ փոխհատուցումների վրա հիմնված մի կայուն եւ անթափանցիկ շրջանակ, որի խնդիրը եղել եւ մնում է Հայաստանի ներկա հանցավոր իշխանությունների վերարտադրության եւ տեւականության ապահովումը:

Սերժ Սարգսյանի «նախագահության» առաջին ամիսների ընթացքում տեղական ինքնակառավարման բնագավառում տիրող վիճակն ու բարքերն ամենեւին չեն փոխվել, ինչի վկայությունն են, մասնավորապես, հանրապետության տարբեր համայնքներում ընթացող մասնակի ընտրությունները: Ոստիկանական եւ հարկային տեռորը, ընդդիմության թեկնածուների նկատմամբ կիրառվող խտրականությունը, միակողմանի քարոզչությունը եւ մանավանդ ընտրակաշառքը շարունակում են մնալ իշխանությունների հովանավորությունը վայելող թեկնածուների զինանոցը: Ուստի զարմանալի չէ, որ այդպիսի մեթոդներով անցկացվող ընտրություններում, առանց բացառության, հաղթող են դուրս գալիս կա՛մ նախկին քաղաքապետերն ու թաղապետերը, կա՛մ էլ՝ նրանց նմանները:

Բայց սա հարցի միայն մի կողմն է: Կա նաեւ սահմանադրականության հետ կապված խնդիր, որը, մասնավորապես, վերաբերում է Երեւանում անցկացվող թաղապետերի ընտրություններին:

Ըստ Սահմանադրության 117.12 հոդվածի՝ Սահմանադրության ընդունումից հետո՝ ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կազմավորված լինեին նոր օրենքի հիման վրա: Այդ ժամկետը լրացել է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին, ինչը նշանակում է, որ ավելի քան ութ ամիս է արդեն, որ Երեւանի ինքնակառավարման մարմինները լեգիտիմ չեն, իսկ թաղապետերի ընթացող ընտրությունները՝ հակասահմանադրական:

Ի՞նչն է Սահմանադրության այսպիսի բացահայտ ու կոպիտ խախտման եւ նոր օրենքի ընդունման ու գործադրման ձգձգման պատճառը: Այն թաքնված է Սահմանադրության 108 հոդվածում, որի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այլեւս ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է: Իշխանությունները պարզապես վախենում են հասարակության կողմից բացարձակապես մերժված ներկա վիճակում անցկացնել այդ ընտրությունները, նկատի ունենալով, որ Երեւանում ապրում է հանրապետության բնակչության մեկ երրորդը, այն էլ՝ քաղաքականապես նրա ամենաակտիվ մասը:

Սակայն եթե գործադիր իշխանության նման դիրքորոշումը գոնե մարդկայնորեն հասկանալի է, ապա միանգամայն վրդովեցուցիչ է այս հարցում Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների դրսեւորած անտարբեր կեցվածքը: Համաժողովրդական Շարժումը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությանը, դա դիտելով ոչ միայն որպես Սահմանադրության պահանջի իրագործման արտահայտություն, այլեւ որպես իշխանությունների եւ հասարակության միջեւ առկա լարվածությունը քաղաքական գործընթացի հուն տեղափոխելու միջոց:
Սերժ Սարգսյանի դերը

Հարց կարող է առաջանալ, թե որքանով է պետական գլխավոր հաստատությունների գործունեության վերը կատարված քննությունը վերաբերում Սերժ Սարգսյանի 100 օրվա իշխանավարության գնահատականին: Վերաբերում է ուղղակի եւ անմիջականորեն, քանի որ Սահմանադրության 49 հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Իսկ դա նշանակում է, որ նախագահն անձնապես պատասխանատու է պետական բոլոր կառույցների գործունեության համար, եթե, իհարկե, նա կարդացել է Սահմանադրության մեջբերված հոդվածը, ինչը նրա կատարած առաջին քայլերից ամենեւին չի երեւում:

Թե՛ Ազգային ժողովը, թե՛ կառավարությունը, թե՛ իրավապահ համակարգը, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես տեսանք, զբաղվում են ամեն ինչով, բայց ոչ իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ: Դրա հետեւանքով լրիվ բարձիթողի են մատնված արդյունավետ օրենսդրական գործունեության, տնտեսական բարեփոխումների իրականացման, արդյունաբերության եւ արտահանման խթանման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, գործարարների համար հավասար պայմանների ստեղծման, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի եւ պետական ռեկետի վերացման, հակամենաշնորհային միջոցների կիրառման, գնաճի եւ դրամի արհեստական արժեւորման սանձահարման, ժողովրդավարական ազատությունների ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդագրական աղետի կանխման, բնապահպանական նորմերի կատարման, կրթության, գիտության, մշակույթի եւ առողջապահության բնագավառների զարգացման հույժ կենսական ու հրատապ խնդիրները:

Իսկ թե ինչով է զբաղված «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունն» ապահովողը՝ պարզ չէ: Ավելի ճիշտ, նա բոլորովին այլ պատկերացում ունի իշխանության տարբեր ճյուղերի բնականոն գործունեության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձեւավորված ավազակապետական համակարգի պահպանումը: Համենայնդեպս, կեղծ ժպիտները, դատարկ հավաստիացումները եւ վարչարարական աճպարարությունները չհաշված, նրա կատարած կամ չկատարած բոլոր քայլերը հակառակը չեն վկայում: Առայժմ չկա որեւէ նշան, որ նա մտադիր կամ ունակ է կազմաքանդել այդ գերարատավոր համակարգը եւ պետությունը ծառայեցնել երկրի զարգացման ու ժողովրդի բարօրության վեհագույն նպատակներին:

Թե ինչպիսի մեծագործություններով է աչքի ընկել կամ ինչ քայլեր է կատարել Սերժ Սարգսյանը իր «նախագահության» առաջին 100 օրերի ընթացքում՝ այդ մասին ես մանրամասնորեն խոսել եմ հուլիսի 4-ի հանրահավաքում ունեցած իմ ելույթում: Ուստի ձեզ չձանձրացնելու համար խուսափելով դրանց կրկնությունից, ես կբավարարվեմ միայն մի քանի ընդհանուր գնահատականներով:

Միակ բանը, որ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը լավ է կատարել՝ ժողովրդավարական ազատությունների էլ ավելի սահմանափակումն է եւ մարդու իրավունքների հետեւողական ոտնահարումը, ինչի հետեւանքով վարչախմբի եւ հասարակության միջեւ գոյացած լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Մեծագույն տաղանդ էր պետք այդքան կարճ ժամկետում համարյա ողջ ժողովրդին իր դեմ տրամադրելու համար: Իր վերջին ասուլիսում Սարգսյանն իրավացիորեն նշեց, որ ինքը երկխոսության խնդիր ունի ոչ թե ընդդիմության առաջնորդի, այլ հասարակության հետ: Փառք Աստծո, որ նա վերջապես հասկացել է այս պարզ ճշմարտությունը: Սակայն ցավալի է, որ հասարակության հետ երկխոսությունը նա միանգամայն յուրովի է պատկերացնում, այն է՝ մահակների, ոստիկանական եւ հարկային տեռորի, հանրահավաքների ու ցույցերի արգելման, զանգվածային ահաբեկումների ու ձերբակալությունների միջոցով:

Սարգսյանն այնքան համոզված է իր ճշմարտացիության մեջ, որ այսուհետեւ եւս մտադիր չէ քայլեր ձեռնարկել հասարակության հետ հաշտվելու ուղղությամբ, այն է՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ բացահայտել մարտի 1-ի ոճրագործության բուն կատարողներին ու կազմակերպիչներին: Դրա վկայությունն է վերը հիշատակված ասուլիսում հնչած եւս մի ուշագրավ միտք, այն է՝ «Եթե մինչեւ հունվար Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջներից մեկը չկատարվի, ջրհեղեղ չի լինի»: Հատկանշական է, որ Սարգսյանը չի վիճարկում Վեհաժողովի պահանջների արդարացիությունը, չի առարկում դրանց հիմնավորվածության դեմ, այլ վոյինաբար հոխորտում. «Չենք կատարի, եւ վերջ»: Եթե մինչ այժմ Հայաստանի իշխանությունները կիսատ-պռատ քայլերով ու էժանագին աճպարարություններով Վեհաժողովի առաջ ձեւացնում էին, թե իբր լրջորեն են վերաբերվում նրա պահանջներին, ապա այժմ ցինիկաբար հայտարարում են, որ չեն պատրաստվում կատարել դրանք: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը նետված լկտի մարտահրավեր: Սարգսյանն, այսպիսով, դրսեւորում է ոչ թե երկրի նախագահի, այլ իրավիճակի լրջությունն ու հասարակության հետ իրական երկխոսության անհրաժեշտությունը չգիտակցող բռնապետի պահվածք:

Չգիտեմ, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության հակազդեցությունն այդ մարտահրավերին, սակայն Հայաստանի հասարակության արձագանքը որեւէ կասկած չի հարուցում, այն է՝ վճռականորեն շարունակել համաժողովրդական պայքարը եւ այսօրվանից Շարժման գլխավոր կարգախոսը դարձնել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Հրաժարականի պահանջը հիմնված է ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ Սերժ Սարգսյանին ներկայացվող կոնկրետ մեղադրանքների վրա, որոնք են.

- Կեղծված ընտրությունների միջոցով իշխանության յուրացում.

- Մեղսակցություն մարտի 1-ի ոճրագործությանը.

- Այդ ոճրագործության բացահայտման խափանում.

- Կառավարման ավազակապետական համակարգի ստեղծում.

- Իշխանության մարմինների քրեականացում:

***
Իսկ այժմ, մի քանի խոսք Համաժողովրդական Շարժման առջեւ կանգնած առաջիկա խնդիրների մասին: Վերլուծելով ներկա իրավիճակը եւ նպատակ դնելով սեպտեմբեր ամսին հասնելու հասարակության քաղաքական ակտիվության բարձրակետին, Շարժման կենտրոնը գտնում է, որ այս պահին նախ՝ անհրաժեշտ է, չնայած անտանելի շոգին, ոչ մի վայրկյան չդադարեցնել կամ չթուլացնել զանգվածային ու ոչ զանգվածային միջոցառումները, եւ երկրորդ՝ վերջապես կյանքի կոչել Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հասունացած գաղափարը, այն դիտելով որպես ժողովրդի ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման գործնական մեխանիզմ: Ուրախությամբ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այժմ դուք մասնակիցն ու ականատեսն եք դառնալու մի նշանակալի պատմական իրադարձության՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադրման հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ, սակայն, թույլ տվեք ընթերցել Համաժողովրդական շարժումը ներկայացնող կուսակցությունների միջեւ համաձայնեցված հռչակագիրը, որից հետո, ձեր աչքերի առջեւ, տեղի կունենա նրա պաշտոնական ստորագրումը:

ՀՌՉԱԿԱԳԻՐ` ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

01.08.2008_HAKhrchakagir.jpgՆկատի ունենալով, որ Հայաստանի Համաժողովրդական Շարժումը, ձեւավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակատարությունը,

Մեկնելով այն իրողությունից, որ իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ,

Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջեւ,

Գիտակցելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպական նոր ձեւի միջոցով Շարժումը հարմարեցնելու այդ մարտահրավերների դիմագրավմանը,

Մենք՝ Շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, հռչակում ենք Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը:

Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման՝ ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարը:

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը: Կոնգրեսը բաց է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամագրման համար:

Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել եւ հրապարակել նրա առաջիկա համաժողովում: Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.

- Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.

- Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում.

- Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում.

- Առվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում.

- Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր ուժերին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին կոչ ենք անում ստվար շարքերով անդամագրվել Հայ Ազգային Կոնգրեսին:

2008-08-01

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com