Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 linenq handurjox mimyanc nkatmamb bayc embost anartarutyan dem! comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 04 ՀՈՒԼԻՍ 2008

Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,

• 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,

• Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,

• Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,

• Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը,

• Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,

• Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,

• Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,

• Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,

• Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,

• Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,

• Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման,

• Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,

• Ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,

• Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին,

• Հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա, ըստ էության, վերացնելով 90•ական թվականներին ձեւավորված միջին խավը,

• Խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից,

• Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար,

• Ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն,

• Տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով,

• Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15.000 մարդ,

• Կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ,

• Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից,

• Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ•ադրբեջանական տարածքային վեճի,

• Սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը,

• Ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը,

• Խորացրեց հայ•թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը,

• Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը,

• Եվ վերջապես` իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երեւանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, Արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով եւ բանտարկություններով:

Արդար լինելու համար, սակայն, հարկ է պատշաճը մատուցել Քոչարյանին եւ բարեխղճորեն արձանագրել նաեւ նրա կատարած դրական գործերը.

• Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10.000 մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով,

• Նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը,

• Նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում՝ մասնավորապես Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո•հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արեւելածոր մեղեդիներով ու պորտապարերով,

• Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն,

• Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին,

• Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը:
Այս անվերջանալի թվացող շարանը ներկայացնում է դեռեւս միայն Ռոբերտ Քոչարյանի հայտնի գործերը:

Նրա ծածուկ գործերի նույնքան անվերջանալի շարանը մի օր բացահայտվելու է պետական արխիվներում եւ հանրապետական ու միջազգային դատարաններում:

Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները: Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը` պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»:

***

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ ժառանգություն է թողել Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդին.

• Մինչեւ վերջ կոռուպցիայի մեջ թաթախված, նեխած, փտած կառավարման համակարգ,

• Իշխանության եւ տնտեսության բոլոր լծակներին տիրող քրեական օլիգարխիա,

• Քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացված պետություն,

• Ճնշիչ, աղճատված, հուսալքող բարոյահոգեբանական մթնոլորտ,

• Արտասահմանյան դրամական փոխանցումների հաշվին գոյատեւող ժողովուրդ,

• Քաղբանտարկյալներով լի բանտեր ու մեկուսարաններ,

• Ոստիկանական եւ հարկային տեռորի ենթարկվող քաղաքացիներ,

• Իշխանությունների լեգիտիմությունը չընդունող, նրանց հանցավորությունը չհանդուրժող հասարակություն,

• Տնտեսական զարգացման անմխիթար հեռանկար,

• ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վտանգներով հղի բանաձեւ:

Ստանալով այսպիսի ծանր ժառանգություն, թվում էր, թե Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկեր ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակական դժգոհության ալիքը մեղմելու ուղղությամբ: Քանի որ դա տեղի չի ունենում, մնում է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանը դեռեւս դրության տերը չէ, եւ երկիրը շարունակում է կառավարել Ռոբերտ Քոչարյանը կամ էլ, որ լինելով իր նախորդի օրոք ստեղծված ավազակապետական համակարգի առանցքային դեմքերից մեկը, Սարգսյանն ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի փոխպարտավորիչ կապանքներից:

Սերժ Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջեւ: Նա ունի երկու ճանապարհ, որոնցից մեկի ընտրությունը կախված է պետականության վերաբերյալ իր ունեցած հայեցակարգային մոտեցումներից:

Եթե ելակետը երկրի եւ ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին, կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական եւ հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը, երաշխավորել խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ այսպիսի դրական բագաժով հաստատել իր լեգիտիմությունը արտահերթ նախագահական ընտրություններում:

Իսկ եթե ելակետը ապօրինաբար տիրացած անձնական իշխանության պահպանումն է, ապա Սերժ Սարգսյանը պետք է կտրականապես հրաժարվի կիսամիջոցներից, եւ, հետեւելով Սադամ Հուսեյնի ու Մուգաբեի օրինակին, երկրում հաստատի բացարձակ դիկտատուրա, այն է՝ դաժանորեն ճզմի այլախոհության եւ հասարակական դժգոհության ցանկացած դրսեւորում, բանտերը լցնի մեր ժողովրդի ամենաարժանի զավակներով եւ ազգային հարստության տնօրինումը վերջնականապես հանձնի քրեական աշխարհին:

Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը, չունենալով հասարակական հենարան, փորձում է ընտրել երկրորդ ճանապարհը, ինչի վկայությունն են պաշտոնավարման սկզբնավորումից ի վեր նրա կատարած բոլոր քայլերը.

• Սարգսյանը շարունակում է անարձագանք թողնել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու միջոցով ներքաղաքական լարվածությունը թուլացնելու եւ այդ հիման վրա կառուցողական երկխոսություն սկսելու ընդդիմության առաջարկը,

• Ոչ մի քայլ չի ձեռնարկվել Համաժողովրդական Շարժման ակտիվիստների եւ համակիրների նկատմամբ սանձազերծված ոստիկանական եւ հարկային տեռորը դադարեցնելու ուղղությամբ,

• Ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել հավաքների ազատության ապահովման գործում: Սարգսյանն այս տեսակետից յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ շուրջ երեք ամսում արգելելով 45 հանրահավաք:

Համեմատության համար արժե նշել, որ ՀՀՇ-ի իշխանության ութ տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի հանրահավաք կամ երթ չի արգելվել,

• Դատարկ ֆրազեոլոգիան եւ սովետական տիպի հանձնաժողովների ձեւավորումը չհաշված, որեւէ էական քայլ չի կատարվել կոռուպցիայի դեմ իրական պայքար կազմակերպելու ուղղությամբ,

• Հարկային դաշտ չի բերվել որեւէ խոշոր գործարար,

• Բյուջեի համալրման բեռը շարունակում է մնալ մանր եւ միջին ձեռնարկատերերի ուսերին,

• Կադրային քաղաքականության բնագավառում, մեխանիկական փոխատեղումներից բացի, չի կատարվել որեւէ դրական փոփոխություն,

• Սարգսյանը հասարակությանը հաճույք չի պատճառել կամ զարմացրել թեկուզ մեկ արժանավոր կադր նշանակելու կարողությամբ,

• Առանձին քրեական գործեր չեն հարուցվել մարտի 1-ի ոճրագործության տասը զոհի փաստի առթիվ, զոհերի ընտանիքները տուժած եւ նյութական հատուցման սուբյեկտ չեն ճանաչվել, չեն բացահայտվել եւ հրապարակվել մարդասպանների անունները:

Ինչպես առիթ ունեցել եմ նշելու Գյումրիում անցկացված վերջին հանրահավաքում` Սարգսյանի որդեգրած անճկուն եւ անհեռանկար ներքին քաղաքականությունը հիմնված է երեք սխալ հաշվարկի վրա.

• Առաջին. չունենալով ոչ մի հասարակական հենարան` իշխանություններն իրենց հույսը դրել են այն բանի վրա, որ համատարած ոստիկանական տեռորի, հարկային ճնշումների եւ քրեական տարրերի գործողությունների միջոցով կարող են ահաբեկել ժողովրդին, կոտրել նրա պայքարի կամքն ու վճռականությունը եւ նրան ստիպել դադարեցնել այդ պայքարը,

• Երկրորդ. նրանց թվում է, որ եթե կարողանան մի քիչ էլ ժամանակ ձգել, ապա ժողովուրդը կհոգնի, կձանձրանա, եւ վերջիվերջո մարդիկ կցրվեն իրենց տները,

• Երրորդ սխալը, որ ապակողմնորոշում է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին, այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն:

Երեք դեպքում էլ, սակայն, իշխանություններին մեծագույն հիասթափություն է սպասում: Նախ` ապացույցի կարիք չունի, որ մահակները, հրազենի կիրառումը, վիրավորները, զոհերը, հազարավոր բերման ենթարկումները, հարյուրավոր ձերբակալությունները, կալանավորումներն ու բանտարկությունները չկարողացան ահաբեկել մեր ժողովրդին: Երկրորդ. երեք ամիս շարունակ չդադարող հանրահավաքները, ցույցերը, երթերը, պիկետները, հացադուլները, նստացույցերը եւ մեծ ու փոքր զանգվածային այլ միջոցառումներ ցույց տվեցին, որ ժողովուրդը հոգնելու, ձանձրանալու եւ պայքարից հրաժարվելու տրամադրություն չունի:

Եվ երրորդ. Հայաստանի ներկա հասարակությունը այլեւս այն անտարբեր կամ հնազանդ հասարակությունը չէ, որին իշխանությունները սովոր էին տիրել անցած տասը տարիների ընթացքում, այլ իր իրավունքների համար պայքարի ելած ազատ քաղաքացիների գիտակից հավաքականություն:

Սերժ Սարգսյանի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել թե՛ մեր ժողովրդի, թե՛ պետության ապագայի վրա: Երկրի կառավարման ղեկն ստանձնած անձը պարտավոր է հստակ եւ վճռական դիրքորոշում հանդես բերել եւ իրական գործերով ցույց տալ՝ ժողովրդի՞, թե՞ քրեական օլիգարխիայի հետ է: Նրա դանդաղկոտությունը կամ պաշտոնեական անգործությունը կարող է հանգեցնել տեւական ապակայունության ու լճացման, ժողովրդին ու պետությանը սպառնացող բոլոր անցանկալի հետեւանքներով:

***

Համաժողովրդական Շարժումն, անշուշտ, չի կարող հաշվի չառնել վերոշարադրյալ հանգամանքները, բայց պետք է որդեգրի ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ առաջնորդվի պայքարի սեփական մարտավարությամբ ու ռազմավարությամբ՝ հիմնվելով ինքնուրույն վերլուծությունների եւ հաշվարկների վրա:
Մենք իշխանություններին տվեցինք ժամանակ եւ հնարավորություն լրջորեն մտածել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով կառուցողական երկխոսություն սկսելու մեր առաջարկի վերաբերյալ: Սակայն նրանք չհասկացան կամ սխալ գնահատեցին մեր այդ քայլի դրդապատճառը•մոտիվացիան, ըստ երեւույթին դատելով, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով` մեզ կհարկադրեն զբաղվել միայն այդ հարցով եւ շեղվել Շարժման բուն նպատակներից:

Ուստի մենք առաջիկայում որոշ չափով փոխելու ենք մեր մարտավարությունը` ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակության առավելագույն մոբիլիզացիայի:

Շարժումն այդ ընթացքում հիմնականում գործելու է երկու ուղղությամբ.

• Առաջին. զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը, հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հարյուր օրերի արդյունքները եւ ներկայացվելու դրանցից բխող մեր հետագա գործողությունների ծրագիրը:

• Եվ երկրորդ. հիմնարար եւ հետեւողական աշխատանք՝ որպես նախընտրական դաշինք ձեւավորված Համաժողովրդական Շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու, այն է՝ Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ:

Այսօրվանից Շարժումը հանդես է գալիս հետեւյալ կտրուկ պահանջներով՝

• Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը,

• Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալված քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով: (Ի դեպ, օգտվելով առիթից` հանրահավաքի անունից դիմում եմ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ Ազգային ժողովի պատկան հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով մանրակրկիտ իրավաբանական գնահատական տալ այդ փաստաթղթին):

• Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին,

• Անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին:

• Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ` մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած Շարժման գլխավոր կարգախոսը հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:
Օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, որովհետեւ այդ օրն, ինչպես ասվեց, տեղի է ունենալու մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքը:

Video

2008-07-04

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com