Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
 payqar payqar payqar hanun mer erkri azatutyan.patmutyunn dzez chi morana mecn LEVON TER PETROSYAN.  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ (Շարունակություն)

(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։ Առաջին հայացքից՝ երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է։ Սակայն հարց է առաջանում՝ ճի՞շտ է, արդյոք, երկխոսության առաջարկի այն ելակետը, թե իբր Հայաստանի հասարակությունը պառակտված է։ Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա, կարծես թե, պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ "հաղթած" թեկնածուն ստացել է 53 %, իսկ ընդդիմության թեկնածուները՝ 47%: Մի բան է, սակայն, պարզ թվաբանությունը, բոլորովին մի այլ բան՝ նրա տակ թաքնված իրականությունը։

Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլեւ իշխանությունների շուրջ համախմբված ուժերը։ Իշխանությունների համոզմունքը կառուցված է տարրական հաշվարկի վրա։ Ըստ նրանց, քանի որ քվեների շուրջ 18 եւ 6 տոկոս ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիային, դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77%-ը, հետեւաբար խնդիր ունեն ընդամենը 21.5 % ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների եւ ագրեսիվ քարոզչության միջոցով չեզոքացնելը լուրջ խոչընդոտ չպետք է համարել։ Այլ հարց է, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականությանը։ Նշված երկու անձնավորությունները՝ Վահան Հովհաննիսյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետեւ հապավված՝ ԱԽՔ) ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեեւ այդ մասին մենք ժամանակին ահազանգել ենք։ Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ ԱԽՔ-ը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ դրանք կեղծված են, հետեւաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները։ Ավելին, ի նշան բողոքի, Հովհաննիսյանը հրաժարվեց Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ ԱԽՔ-ի զինակից, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթով հանդես եկավ Համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքում։

Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության ոլորտին։ Բայց քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից (շեշտում եմ՝ ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։ Թեեւ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԽՔ-ը, ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռեւս չի նշանակում, որ վերջինիս միացավ նաեւ նրանց ընտրազանգվածը։ Ընդհակառակը, դիտարկումները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի եւ մանավանդ ԱԽՔ-ի թեկնածությունը պաշտպանած քաղաքացիները, հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, այսօր ավելի լարված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանն ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարակության 77 %-ը ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձեւավորված պատկերացումը հօդս է ցնդում։

Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրության համար դժվար է պատկերացնել, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումից եւ 1991 թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբեւէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության եւ իշխող վարչախմբի միջեւ։ Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջեւ։ Հասարակության միասնականությունն, ըստ այդմ, արտահայտվում է ներկա վարչախմբի լիակատար մերժման եւ նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում։ Սա նոր, ազատատենչ, անարդարություն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության եւ արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից։ Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով՝ հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքացիներին, - ապահովել ազատ մրցակցությունը, - երաշխավորել սեփականության անձեռնմխելիությունը, - կազմաքանդել ձեւավորված կոռուպցիոն համակարգը, - հավասարաչափ բաշխել հարկային բեռը, - վերացնել մենաշնորհային արտոնություններ շնորհելու սովորույթը, - դադարեցնել վիճակագրական աճպարարությունները, - հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները, - միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ, - քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, - հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարեւանների հետ եւ այլն։ Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել եւ վտանգել երկրի կայունությունը։

Հասարակության եւ վարչախմբի միջեւ առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սակայն գիտակցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու Եւրոպական կազմակերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաեւ, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը եւ հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել։ Հաջորդ բաժնում ես կփորձեմ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել այս հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա։

Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները

Congress.jpgՀամաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորումն է։ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա։ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը։ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միաժամանակ թե՛ պատվաբեր է, թե՛ պարտավորեցնող։

Համաժողովրդական շարժումը, սակայն, ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ։

Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել "կոնգրես" բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել "Հայ ազգային կոնգրես" (հապավված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է "Հայ ազգային կոնգրեսի" կազմակերպական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը եւ Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, "Կոնգրեսի" ստեղծումը Շարժման անդամ կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում "Կոնգրեսը" հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության։ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին։

"Հայ ազգային կոնգրեսի" ստեղծման գաղափարը, բնականաբար, անակնկալ է ձեզանից շատերի համար, սակայն խնդրում եմ՝ այն ընդամենը որպես նախնական առաջարկ եւ հետագա քննարկումների առարկա համարել։ Թերեւս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեզ ժամանակին տեղյակ կպահվի։ Անկախ, սակայն, կազմակերպական ձեւափոխումից ու վերանվանումից, ակնհայտ է, որ Համաժողովրդական շարժումը, հասարակական լայն աջակցության շնորհիվ, մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով հանդես գալով բոլոր մակարդակների ընտրություններում։

Ինչ վերաբերում է Շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրադառնալուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետեւյալը։ Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը։

Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախեւառաջ լիապես կատարի Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են.

- մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննությունը,

- քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը,

- "Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունների եւ լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը՝ համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների։

Բանաձեւը նաեւ ավելացնում է, որ "եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի՝ որպես Եւրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը։ Ուստի Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը"։

Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով, "Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը" սպառնում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է։ Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարարություններից, քանի որ դրանցից տուժելու է ոչ թե վարչախումբը, այլ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը։ Ուստի օգտագործելով առիթը, Համաժողովրդական շարժման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը եւ "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրի վարչությանը, խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից։

Դա կարեւոր ենք համարում, նկատի ունենալով, մանավանդ, քաղաքականից բացի՝ նաեւ երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման եւ հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարդելու պրակտիկայի։ Որպես հիրավի Համաժողովրդական շարժում մենք պարտավոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիալական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով։

Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։

Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձեւը։ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել եւ, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը։

Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա Համաժողովրդական շարժման առջեւ կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսին՝ դրանք համարելով ամենակարեւորը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության եւ հրապարակային միջոցառումների ընթացքում։ Օրվա ամենահրատապ խնդիրն, անտարակույս, անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, առանց որի՝ երկխոսության կամ հասարակական համերաշխության վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, ակնհայտ եւ անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Մի բան պետք է պարզ լինի թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար, այն է՝ փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած արժանապատիվ հասարակության հաղթական երթն անկասելի է։

Շնորհակալություն ուշադրության համար:

2008-05-02

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com