Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Սպասվող իրադարձություններ
Քո կարծիքը
 payqar payqar payqar hanun mer erkri azatutyan.patmutyunn dzez chi morana mecn LEVON TER PETROSYAN.  comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըՍիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։ morearrow.gif

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։ morearrow.gif

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿ ՀԱՅՑԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ - 11.06.2009

Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մերժվելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսը համապատասխան հայցով դիմել էր ՀՀ Վարչական դատարան՝ ԿԸՀ-ի որոշումը, ինչպես նաեւ Մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարան ներկայացված 397 էջ փաստաթղթերը եւ 4 լազերային կրիչների վրա ամփոփված տեսանյութերը ցուցադրում են մայիսի 31-ին ընտրություն կոչված խայտառակության ամբողջ պատկերը։ Վարչական դատարանը հունիսի 10-ին անհիմն ու ապօրինի որոշում է կայացրել վարույթ չընդունել եւ ետ վերադարձնել հայցադիմումը։ Հայցը մերժելու պատճառաբանությունը, այն է՝ Հայ Ազգային Կոնգրես դաշինքի մեջ մտնող 14 կուսակցություններից մեկը հետ է վերցրել իր լիազորագիրը, ավելի քան անհեթեթ է, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ Դաշինքի մեկ այլ հայց, ընդամենը 9 կուսակցությունների ստորագրությամբ, ընդունել եւ քննարկել էր Սահմանադրական դատարանը։

Դատարանի այս քայլն ունի պարզ բացատրություն. հասկանալով, որ ահռելի փաստական նյութի ու անհերքելի ապացույցների պայմաններում անհնար պետք է լինի մերժել Կոնգրեսի հայցը, դատարանը գերադասել է հերթական անգամ դիմել ցինիկ այս քայլին։ Դրանով դատարանը ավելորդ մի անգամ ապացուցում է, որ Հայաստանում արդարադատություն ու դատական համակարգ գոյություն չունի, այն վաղուց, ինչպես պետական մյուս կառույցները, վերածվել է վարչախմբի հլու ու անինքնասեր կամակատարի՝ պատրաստ կատարել նրա ամեն մի ապօրինի ու նվաստացուցիչ հրահանգ։ morearrow.gif

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ - 09.06.2009

Հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է հայտարարել Փաստահավաք խմբի ստեղծման իր իսկ կարգադրությունը, դրանով իսկ դադարեցնելով նրա գործունեությունը։

Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության և միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ։ Բաղկացած կոալիցիայի եւ ընդդիմության երկուական եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչից, խումբն աշխատեց շուրջ 6 ամիս՝ կենտրոնանալով հիմնականում մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վրա։ Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարեւորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում։ Ապրիլին Փաստահավաք խումբը՝ ԱԺ խորհրդարանական հանձնաժովովին հանձնեց սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր շրջում մինչ այդ իշխանության կողմից շրջանառվող վարկածը։ Աշխատանքը շարունակելու դեպքում կարճ ժամանակում նույն հանձնաժողովին պետք է ներկայացվեին եւս մի քանի զեկույց՝ մյուս սպանվածների մասով։ Մարդու իրավունքների պաշտպան ներկայացուցիչ Վ. Ստեփանյանի (Խմբի ղեկավարի) նախաձեռնությամբ, ապա իշխանության՝ նրան միացած մյուս երկու անդամների Ռ. Ավագյանի և Գ. Թովմասյանի մասնակցությամբ մայիսին շուրջ երկու շաբաթ խաթարվեց Փաստահավաք խմբի աշխատանքը, ապա նրանք ընդհանրապես հրաժարվեցին աշխատանքի ներկայանալ։ morearrow.gif

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 04.06.2009

Իշխանությունների կողմից նախընտրական շրջանում, ինչպես նաև մայիսի 31-ին` քվեարկության օրը իրագործվող ամենաթողությունն այժմ թևակոխել է հետընտրական փուլ, որտեղ բացահայտ ու կոպիտ օրինախախտումների միջոցով ընտրական և այլ մարմիններ խոչընդոտում են բողոքարկման ընթացքը։ Արդեն չորս օր է, ինչ ռեժիմը զբաղված է Հայ Ազգային Կոնգրեսի և տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից` օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով։

Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ 6 ԸԸՀ-ի, կոպտորեն խախտելով օրենքը, թույլ չեն տալիս Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց` քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից` պատճառաբանելով, թե դրանք արդեն ուղարկվել են արխիվ, այնինչ համաձայն ընտրական օրենսգրքի` գրանցամատյաններն առնվազն 7 օր պետք է մնան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ 3-րդ ԸԸՀ-ի ներկայացուցչի պատճառաբանությունն ընդհանրապես անցնում է զավեշտի բոլոր սահմանները։ Նա գրավոր պատճառաբանել է, որ փաստաթղթերը, այդ թվում գրանցամատյանները, փաթեթավորված են և գտնվում են մեքենայի մեջ։ 6-րդ ԸԸՀ-ի ներկայացուցիչը, որը թույլատրել է քաղվածք կատարել գրանցամատյաններից, վերջում ստորագրելու փոխարեն խզբզել է փաստաթղթի վրա։ morearrow.gif

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԱՌ Ժ. 22:30 - 31.05.2009

18։50 8/13 Մալաթիա Սեբաստիա Հանձնաժողովի կնիքը դուրս է հանվել տեղամասից։ ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդին ստիպել են հեռանալ ընտրատեղամասից։ Հայտնել է «Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի դիտորդը։ Սկսվել են լցոնումներ։

19։10 8/02 Մալաթիա Սեբաստիա Հայկական Ժամանակ թերթի լրագրողից խլել են տեսախցիկը, որովհետեւ վերջինս նկարահանել է տեղի ունեցած լցոնումը եւ ասել են, որ տեսախցիկը կվերադարձնեն, եթե չհրապարակի նկարահանածը։

19։30 8/08, 8/09 ԱՄՆ դեսպանության դիտորդի ներկայությամբ կատարել են զանգվածային լցոնումներ:

19։50 5/10 Անհայտ մարդկանց մի մեծ խումբ մտել է ընտրատեղամաս եվ ստեղծելով խառնաշփոթ եւ քաշքշուկ մոտ 100 քվեաթերթիկ գցել արկղը։ Խլել են միջադեպը նկարահանած ՉԻ թերթի լրագրողի տեսախցիկը։

19:50 13/07 Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս եվ լրագրողների հարցին թե իրենք ովքեր են պատասխանել են, որ իրենք դիտորդ են ՀՀԿ-ից եվ, որ իրենց ղեկավարը Գագիկ Բեգլարյանն է, եւ անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։

20։00 սահմաններում 5/15 առեւանգվել է Հանձնաժողովի անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։ morearrow.gif

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի ընտրող.

Փոխե՛նք Հայաստանը, ... սկսենք ԵրեւանիցՍա մեր երկրում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգը արմատապես փոխելու եւ առողջացնելու Հայ ազգային կոնգրեսի ծրագիրն է: Խոստովանենք, այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել: Ձեր կյանքն օրեցօր վատանում է: Ավելի ու ավելի դժվար է դառնում օրվա հացը վաստակելը: Ամեն քայլափոխի խախտվում են ձեր օրինական իրավունքները, վիրավորում արժանապատվությունը, մինչդեռ այսօրվա Հայաստանում իշխողների ապօրինությունները եւ կամայականությունները ավելի ու ավելի սանձարձակ են դառնում:

Այս ամենը հետեւանք է Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական եւ տնտեսական համակարգի, ինչը վարչախմբին թույլ է տալիս ժողովրդից բռնազավթած իշխանությունը ապօրինաբար պահել իր ձեռքում եւ օգտագործել որպես անձնական հարստացման միջոց : Ներկա համակարգից շահում են միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները եւ իշխանությունների մերձավոր մի քանի ներմուծող օլիգարխներ: Ձեռք բերելով ապօրինի մենաշնորհներ եւ արտոնություններ, ազատ լինելով մրցակցությունից` նրանք կամայականորեն բարձրացնում են ժողովրդական սպառման ապրանքների գները, ստանում գերշահույթներ, անխնա կեղեքում ժողովրդին: Կարդալ ամբողջ ծրագիրը...

ԱՋԱԿՑԵՔ ՀԱԿ-ԻՆ. ՄԵՐ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ

Երեւանի ավագանու 2009 թ. մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» դաշինքի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկում բացվել է հետեւյալ հաշվեհամարը.

ՀՀ Կենտրոնական բանկ,
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» դաշինք
հ.հ.103008000848

Նշված հաշվեհամարին մուծումներ կարող են կատարել ՀՀ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք`
ցանկացած բանկից, անդորրագրում պարտադիր նշելով հետեւյալ տեղեկությունը.

ա. ֆիզիկական անձինք - մուծողի անուն ազգանունը, հաշվառման հասցեն եւ գումարը (առավելագույն գումարը` 50 000 ՀՀ դրամ):

բ. իրավաբանական անձինք - կազմակերպության պաշտոնական անվանումը, հասցեն (առավելագույն գումարը ` 150 000 ՀՀ դրամ):

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.

2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.

3. Հայ-թուրքական երկխոսության խորացում.

4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։ morearrow.gif

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «7-Ի ԳՈՐԾԻ» ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ - 02.04.2009

7-idat_01.04.2009.jpgԱպրիլի 1-ին կայացավ 7 քաղբանտարկյալների դատավարության վերջին անփառունակ նիստը։ Ի սկզբանե 7 քաղբանտարկյալների գործերը համատեղվել էին մի ընդհանուր «մայր գործի» մեջ, որպեսզի դրանով հիմնավորվեր նախագահական ընտրություններից հետո դեռ փետրվարի 24-ին ընդդիմության դեմ «իշխանության յուրացման փաստի» առիթով գաղտնի հարուցված քրեական գործը, մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նրանց վրա բարդվեր նույն օրը երեկոյան վարչախմբի իրականացրած արյունոտ սպանդի պատասխանատվությունը։ Դրանով պետք է բացատրվեր ու արդարացվեր նաեւ Ռ. Քոչարյանի կողմից մտցված ապօրինի արտակարգ դրությունը, հազարավոր մարդկանց նկատմամբ ամիսներ շարունակ իրականացված քաղաքական հետապնդումներն ու ահաբեկչությունը, բազմաթիվ գործիչների բանտարգելությունը։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ - 16.03.2009

Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ հաշվի առնելով Երևան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ: Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երևանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկ այլ որոշմամբ` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը` ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ և այդ կապակցությամբ սկսել պաշտոնական բանակցություններ:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - 01.03.2009

Սիրելի հայրենակիցներ,

2009-03-01_ltp.jpgՊատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան», այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետեւյալ ցնցող պատասխանը. «Արեւմուտքն Ադրբեջանը դիտարկում է որպես իր դաշնակից երկիր եւ չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ։ Ադրբեջանը շատ ավելի ճիշտ կանի, եթե իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի եւ արեւելաեւրոպական մյուս երկրների հետ, որոնք մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության զարգացման հարցում։ Իսկ ի՞նչ կարելի է վերցնել Հայաստանից։ Մենք ցանկանում էինք պատժել Հայաստանին, բայց դուք գիտեք, որ այդ երկրի թիկունքին կանգնած են Ռուսաստանը եւ մի շարք պետություններ, որոնք կարողացան ազդել եվրոխորհրդարանականների վրա» («Հայք», 7.02.2009)։ Եվրոպացի դիվանագետն, այսպիսով, պետությունները բաժանում է երեք կարգի, այն է՝ արեւմտաեւրոպական ժողովրդավարություններ, որոնց հետ Ադրբեջանը դեռեւս համեմատվելու հիմքեր չունի, ժողովրդավարացման ուղին բռնած արեւելաեւրոպական երկրներ, որոնք օրինակ պետք է ծառայեն Ադրբեջանի նման երկրների համար, եւ վերջապես, համեմատության առումով անպիտան, անհույս, «իզգոյ» բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստանը՝ հաստատաբար Սոմալիի եւ Զիմբաբվեի կողքին։ morearrow.gif

morearrow.gif  ԴԵՊԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ...

 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com